ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի մարզչական Ա կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական Ա կարգի արտոնագրի՝ 2021թ. դասընթացի ընդունելության մեկնարկը: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Դասընթացի մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը, գնահատման չափանիշներին և ս․թ․ փետրվարի 24-ից մինչև մարտի 24-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:
Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. Դասընթացի՝ մի քանի մոդուլներից բաղկացած տեսական մասը կմեկնարկի 2021թ-ի ապրիլին և կավարտվի 2021թ-ի սեպտեմբերին:
Դասընթացն անկացվելու է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Դասընթացի ուսման վարձը 400.000 դրամ է, վճարումը կարելի է կատարել երկու մասով, առաջին մասը՝ մինչև ս.թ. մարտի 24-ը ներառյալ, իսկ երկրորդը՝ ավարտական թեզի պաշտպանությունից առնվազն մեկ օր առաջ »,-ասվում է հաղորդագրությունում։
Մանրամասներն՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները