Քաղաքական 10:04 24/02/2021 Տարածաշրջան

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նոր իրականությունը` ըստ վերլուծաբանների

Ղարաբաղյան վերջին պատերազմը զգալիորեն փոխել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերը: Այս նոր իրականությանն էր նվիրված վերլուծաբաններ Նիգար Գոքսելի, Սերգեյ Մարկեդոնովի և Էլդար Մամեդովի մասնակցությամբ տեղի ունեցած Կովկասյան հրապարակման կազմակերպած քննարկումը։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Այսօր Հարավային Կովկասի նոր զարգացումներում հատկապես առանցքային են երկու խոշոր տարածաշրջանային տերությունների՝ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, որոնք վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը որակում է որպես մի կողմից մրցակցային, մյուս` համագործակցային. մի ոլորտում առկա տարաձայնությունները հաճախ հավասարակշվում են մեկ այլ ասպարեզում կողմերի միջև համագործակցությամբ: Վերլուծաբանը քիչ հավանական է համարում Մոսկվայի ու Անկարայի միջև ուղիղ բախման հնարավորությունը, քանի որ ըստ նրա, կողմերը կարողանում են հարթեցնել տարաձայնությունները:

Թուրքիայի պարագայում, ըստ Մարկեդոնովի, Ռուսասանը կանգնած է երկընտրանքի առջև: Մի կողմից Մոսկվան դիտարկում է Անկարային որպես խնդրահարույց գործընկեր արևմտյան, մասնավորապես ՆԱՏՕ-ի ճամբարում, որի գործողությունները միշտ չէ, որ համընկնում են ԱՄՆ-ի շահերի հետ, մյուս կողմից Թուրքիայի վարքագիծն անպայման չէ, որ ունենում է ռուսամետ կողմնորոշում ու` բխում Մոսկվայի շահերից: Թուրքիայի ու ՌԴ հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Կովկասով, շեշտում է վերլուծանանը:

Դրանք ընդգրկում են այլ տարածաշրջաններ ու հարցեր, ներառյալ Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան, Ուկրաինան, Ղրիմը: Մոսկվան նախընտրում է սելեկտիվ համագործակցություն ունենալ Անկարայի հետ, որն, ըստ Մարկեդոնովի, ամփոփված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած կարծիքում, ըստ որի՝ Մոսկվան և Անկարան դաշնակիցներ չեն, սակայն ունեն սելեկտիվ համագործակցության եզրեր:

Մարկեդոնովը շեշտում է՝ ԼՂ հակամարտության վերջին լարվածության ժամանակ ողջ գլոբալ մամուլն ու հանրությունը տարակուսում էր, թե որտեղ է արդյոք, Ռուսաստանը: Նրա պնդմամբ, այս հակամարտությունը ցույց տվեց, որ Մոսկվան չունի մեկ միասնական մոտեցում բոլոր հակամարտությունների հարցում: Եթե Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում Ռուսաստանը նախընտրեց աջակցել վերջիններիս, ապա ԼՂ- ում այն որոշեց պահպանել հավասարակշռությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև` ի տարբերություն Թուրքիայի:

Մարկեդոնովը, սակայն, ընգծեց նաև, որ Ռուսաստանի նման քաղաքականությունը ոչ միանշանակ արձագանք ստացավ Հայաստանում, որտեղ հանրության մի հատվածը երախտագիտություն հայտնեց Ռուսաստանին՝ ադրբեջանական բանակի կողմից Ստեփանակերտի գրավումը կանխելու համար, իսկ մյուսը քննադատեց Մոսկվայի համեմատաբար պասիվ դերն ու ուշացած ներգրավվածությունը:

Քննարկումը վարող վերլուծաբան Ասպետ Քոթչիկյանը նման պասիվությունը համարում է ռազմավարության մի մաս՝ շեշտելով, որ ի տարբերություն մնացած հետխորհրդային հակամարտությունների՝ Լեռնային Ղարաբաղը միակն էր, որտեղ Ռուսաստանը մինչև 2020 թվականը չուներ ռազմական ներկայություն: Պատերազմի արդյունքում իրավիճակը փոխվեց, և այստեղ հաստատվեց ռուսական խաղաղապահ առաքելություն:

Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի ծրագրի տնօրեն Նիգար Գոքսելի կարծիքով Թուրքիան այս տարածաշրջանում հաշվի է առնում Ռուսաստանի ազդեցության գործոնը: Նա հակված չէ կարծելու, որ թուրքական կողմի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում ուներ գաղափարական կամ էթնիկական հիմքեր:

Ըստ նրա՝ Անկարան առաջնոդվում էր սեփական շահերով. այն երկար ժամանակ է հետաքրքրված է Հայաստանի միջոցով դեպի Ռուսաստան, Ադրբեջան և Կենտրոնական Ասիա տրանսպորտային ուղիների վերաբացմամբ: Էրդողանի կառավարության նախորդ տարիներին որդեգրած «զրո խնդիրներ հարևանների, այդ թվում Հայաստանի հետ», քաղաքականությունը ձախողվել էր, ուստի Թուրքիան որոշեց, որ առանց Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ շրջանների վերադարձի անհնար է վերաբացել ճանապարհները:

Բացի դրանից, ըստ նրա, Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելով՝ Էրդողանը հետապնդում էր ներքաղաքական նպատակներ, ինչպես նաև իր դաշնակիցներին ցուցադրում Թուրքիայի հետ համագործակցության օգտակարության մակարդակը:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում Գոքսելը ենթադրում է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակումը պայմանավորված է եղել Ադրբեջանի հանդեպ Անկարայի պարտավորությամբ, սակայն այժմ, երբ յոթ շրջանների հարցն այլևս օրակարգում չէ, Անկարան կարող է հետաքրքված լինել համագործակցությամբ՝ հաշվի առնելով, սակայն, իրավիճակի փխրությունը, կարգավորման դանդաղ ընթացքն ու հանրային կարծիքները:

Վերլուծաբան Էլդար Մամեդովն էլ խոսեց տարածաշրջանում Իրանի դերի մասին՝ ընդգծելով, որ մինչև վերջին պատերազմը ստատուս-քվոն շահավետ էր Իրանի համար. Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների հայկական վերահսկողությունը Բաքվին կախվածության մեջ էր պահում Թեհրանից Նախիջևանի և Թուրքիայի հետ ցամաքային կապի առումով: Վերլուծաբանի պնդմամբ՝ Իրանը չի հավակնում Հարավային Կովկասում գերիշխող դերակատարության, սակայն անհանգստացած է իր նվազող ազդեցությամբ և տարածաշրջանում այլ դերակատարների, մասնավորապես՝ Թուրքիայի և Իսրայելի ակտիվությամբ:

Հետագա լարվածության պարագայում Մամեդովն ակնկալում է, որ Իրանը կորդեգրի ավելի հստակ քաղաքականություն` ի աջակցություն Հայաստանի` Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը վերականգնելու համար: Իրանը հետաքրքրված է իր հյուսիսային սահմանների անվտանգությամբ, երկրի հյուսիսիում ադրբեջանական ազգայնականության, ինչպես նաև Իսրայելի ու Թուրքիայի գործոնների, հատկապես տարածաշրջան տեղափոխված սուննի ջիհադիստների գործոնի չեզոքացմամբ, որոնց Թեհրանը դիտարկում է որպես սպառնալիք:

ԵՄ և ԱՄՆ-ի դերակատարությունը Հարավային Կովկասում վերջին տարիներին նվազել է, գտնում են վերլուծաբանները: Դրա հետ մեկտեղ, սակայն, տարածաշրջանային տերությունները իրենց քաղաքականությունը մշակելիս Արևմուտքը դիտարկել են որպես առանցքային գործոն:

Ըստ Էլդար Մամեդովի՝ Իրանը ողջունել է իր հյուսիսային սահմաններին արևմտյան տերությունների ազդեցության նվազման գործոնը՝ միաժամանակ, սակայն, մտավախություն ունենալով, որ առաջացած վակումը կարող է լրացվել իր տարածաշրջանային մրցակիցների կողմից ՝ ի հաշիվ Իրանի շահերի: Ըստ վերլուծաբանի, Թեհրանին մտահոգում է Անկարայի՝ տարածաշրջանում աճող դերակատարությունը:

Իր հերթին Գոքսելի կարծիքով Հարավային Կովկասում Թուրքիայի վերջին շրջանի ակտիվ քաղաքկանության հիմքում է ոչ թե Ռուսաստանին մարտահրավեր նետելը, այլ տարածաշրջանում արևմտյան տերությունների նահանջի արդյուքում առաջացած վակուումի լրացումը: Երկարաժամկետում, սակայն, Գոքսելը ենթադրում է Անկարայի ու արևմուտքի հարաբերությունների բարելավում:

Սերգեյ Մարկեդոնովն էլ ԼՂ հակամարտությունը դիտարկում է որպես ավելի շատ համագործակցային, քան մրցակցային հարթակ Արևմուտքի և Մոսկվայի միջև. եթե 2008 թ-ի օգոստոսյան պատերազմը Ռուսաստանում ընկալվել է որպես ՆԱՏՕ-ի՝ դեպի Հարավային Կովկաս ընդլայնման փորձի կանխարգելում, ապա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանը չի բախվել նման աշխարհաքաղաքական իրականությանը: Այստեղ երկար տարիներ Մոսկվան համագործակցել է արևմտյան տերություների հետ և կրկին կարող է համագործակցել՝ կայուն խաղաղությանը հասնելու համար, շեշտում է Մարկեդոնովը:

Քննարկումը վարող վերլուծաբան Ասբեդ Քոթչիկյանի կարծիքով էլ Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ը կփորձի վերականգնել կորսված դիրքերը տարածաշրջանում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարության վերագործարկմամբ, սակայն նա շեշտում է, որ այս տարածաշրջանը առաջնահերթություն չի հանդիսանում Վաշինգտոնի համար, որը կխուսափի մոտ ապագայում շատ միջոցներ ներդնել՝ Հարավային Կովկասում խոշոր դերակատար դառնալու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:27
Ադրբեջանում վթարի արդյունքում 6 մարդ է մահացել, որոնցից 5-ը զինվորական են
Մահվան ելքով վթար է տեղի ունեցել Թովուզում; Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը գրանցվել է Թովուզի շրջանում։...
Աղբյուր` Panorama.am
23:12
Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում
Նոյեմբերի 27-ին, ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
22:57
«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանքի նկատմամբ. «Գեղարդ» հիմնադրամ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հայտնում է. «Քարոզչական դաշտում հայկական մշակութային և կրոնական ժառանգության...
Աղբյուր` Panorama.am
22:32
Իմ վարորդը և վերջինիս մայրն այս դեպքով ցուցմունք են տվել. Արմեն Փամբուխչյանը՝ այրված երկու «Lexus»-ի դեպքի մասին
Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է վերջերս ավտոտնակում այրված երկու մեքենաների գործին։ «Մի քանի օր է ինչ որոշ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հանրության կողմից ոգելից խմիչքի շիշ ընկալվող այս առանձնյակը, հպարտորեն նշել է, որ ՔՊ անդամ է. Ռոբերտ Հայրապետյանը՝ Ալեքսանդր Սիրունյանի մասին
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «ՔՊ-ն ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում ներկայացրել է Սիրունյան Ալեքսանդրի թեկնածությունը:...
Աղբյուր` Panorama.am
22:09
Սաակաշվիլին Վրաստանի նախագահի թեկնածուին համեմատել է «Կալիգուլայի ձիու» հետ
Վրաստանի բանտարկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «Վրաստանը թևակոխել է պետականության կործանման վերջին...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արփինե Սարգսյանը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվել է ընդլայնել համագործակցությունը ՆԳՆ «բարեփոխումների» ուղղություններով
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին։ «Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
21:18
ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերը
Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հանրապետությունում ճանապարհների վիճակը՝ ժամը 20։30-ի դրությամբ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ինչո՞ւ է հայկական կողմը խնդրել, որ ԵԱՏՄ խորհրդի նիստն անցկացվի Սանկտ Պետերբուրգում. ԱԳՆ արձագանքը
«ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Կենտրոնական Հունաստանում և Սալոնիկում սպասվում են հորդառատ տեղումներ և ջրհեղեղների բարձր ռիսկ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Կենտրոնական Հունաստանում և...
Աղբյուր` Panorama.am
20:34
Մեդվեդևը չի բացառել ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորությունը
ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորության մասին, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղը Երևանի տրանսպորտը կաշխատի մինչև ժամը 01։00-ն
«Նոա» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում գրված է․ «Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է...
Աղբյուր` Panorama.am
20:11
SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյան ֆիասկո․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «SMS-ով ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԵՐԿԻՐ կամ ԿԱՏԱՐՅԱԼ ՖԻԱՍԿՈ...
Աղբյուր` Panorama.am
19:57
Լարսը փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից...
Աղբյուր` Panorama.am
19:41
Առանց ՌԴ համաձայնության արգելվում է ռուսական զինտեխնիկայի վերաարտահանումը 3-րդ երկիր. Զախարովա
«Իսկապես ծանոթացել ենք այդ ուղերձներին: Այդ առնչությամբ ցանկանում ենք հիշեցնել 1995 թվականի հոկտեմբերի 30-ի ռազմատեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
19:29
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները և Զառ-Սևաբերդ ավտոճանապարհը դժվարանցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:22
Մենք սպասում ենք պատասխանի․ Զախարովան՝ Կապանում ՌԴ հյուպատոսության բացման մասին
Ե՞րբ է բացվելու Սյունիքի մարզի Կապան քաղաքում  ՌԴ հյուպատոսությունը, ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց․...
Աղբյուր` Panorama.am
19:01
Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան
Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
18:49
ԶՈՒ-երում նոր նշանակումներ են եղել
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
18:44
Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած
Նոյեմբերիի 27-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:25
96մլն. ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
18:14
Եթե կա իսլամ, թուրք, քուրդ, արաբ, ուրեմն կա Թուրքիա. Էրդողանի նոր բանաձևը
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է իսլամի կենտրոնական դերը Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գյումրու ընտրություններին ընդառաջ՝ Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 28-ից մինչև  դեկտեմբերի 6-ը ներառյալ կլինի արձակուրդում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:44
2025 թ.-ին հնարավոր է դոլարի փոխարժեքը հասնի 480 դրամի. Հրանտ Միքայելյան
Կառավարությունը 2025 թ.-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելու է 53-54%-ի, 15 մլրդ դոլարի։ Ներգրավվող պետական ահռելի պարտքը բացի բեռից արդյոք...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արմեն Ղազարյանը՝ ՆԳ փոխնախարար
Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Համբարյանին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, ՆԳ...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան
«Եվ խնդիրը միայն տնտեսական շահավետության մեջ չէ։ Պեկինը լուրջ է վերաբերվում էրդողանական Թուրքիայի պանթյուրքական երազանքին և քիչ խոսում է, բայց շատ գործում»։
Աղբյուր` Panorama.am
17:23
«Գազել»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ծառին. Չորս կին վնասվածքներ է ստացել
Նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մայր Աթոռում տեղի է ունեցել ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}