«Հրապարակ». Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ում միայնակ է մնացել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր ղեկավարած կառույցում, կարելի է ասել, միայնակ է մնացել։ Կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո հին ԵԿՄ-ականները երես են թեքել իշխանություններից և համարում են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա։
«Միքայելյանի և իշխանության հենարանը մնացել են Սափեյանները և Արամ Զավենիչի կուսակից Ռոմիկ Մխիթարյանը»,- ասաց մեր աղբյուրը։
Սասուն Միքայելյանը փորձում է հավաքներ կազմակերպել, խրոխտ ելույթներ ունենալ, թեև նրա կողքին, լավագույն դեպքում, 40-50 մարդ է մնացել։ Իսկ երեկ էլ Միքայելյանը հայտարարեց, թե ԵԿՄ-ում նոր՝ երիտասարդ մարդկանց են հավաքագրում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում