Պավլիկ Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը դատապարտվեցին 7 տարով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, հրապարակեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատավճիռը:
Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց անձի մահվան հիմքով:
Պավլիկ Մանուկյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 10 տարի ժամկետով, բայց հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 8 ամիս ազատազրկումը,
Վարուժան Ավետիսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 9 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս Ժամկետով
Մխիթար Ավետիսյանը մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 7 տարի 6 ամիս ժամկետով
Էդվարդ Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 6 տարի 6 ամիս ժամկետով
Գագիկ Եղիազարյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 7 տարի 5 ամիս ժամկետով
Արեգ Կյուրեղյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 7 տարի 1 ամիս ժամկետով
Սմբատ Բարսեղյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 25 տարի ժամկետով
Արմեն Բիլյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 4 տարի 11 ամիս ժամկետով
Դատավորը հայտարարեց, որ Արմեն Բիլյանը 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով առաջադրված մեղադրանքում արդարացվեց՝ մեղսագրված արարքի կատարմանը վերջինս մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով: Նրա նկատմամբ ընտրված խափանամ միջոց կալանավորումը վերացվեց մինչև սույն դատավաճիռը օրինական ուժի մեջ մտնելը, որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը և ազատվեց կալանքից:
Սեդրակ Նազարյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 8 տարի 2 ամիս ժամկետով:
Դատավորն ասաց, որ գործի քննությամբ և դատավճիռ կայացնելիս դատարանում հետազոտված ապացույցերի ամբողջությունը բավարար էր գալու այն եզրահանգմանը, որ բոլոր ամբաստանյալներy, ում մեղասագրված են իրենց արարքները, մեղավոր են դրանցում, կատարել են դրանք, հետևաբար կատարած արարքների համար ենթակա են պատժի, բացառությամբ Արմեն Բիլյանին մեղասագրված սպանության մեղադրանքի:
Մ. Մակյանի խոսքով, դատարանն ապացուցված չհամարեց Բիլյանին մեղսագրված սպանության մեղադրանքը՝ հաշվի առնելով, որ գործով ձեռք բերված ու դատարանում հետազոտված ապացույցները բավարար չէին հաղթահարելու հիմնավոր կասկածից վեր ապացուցողական այն շեմը, որի պարագայում միայն հնարավոր կլիներ այդ մեղադրանքով ևս կայացանել մեղադրական դատական ակտ:
Անդրադառնալով ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցների հարցին, դատավորն ասաց, որ դատարանը գտավ՝ դրանք պետք է թողնվեն անփոփոխ մինչև այս դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը՝ հաշվի առնելով, որ գործի երկարատև քննությամբ բոլոր ամբաստանյալներն ազատ արձակվելուց հետո դրսևորել են պատշաճ վարքագիծ և կարող են մնալ ազատության մեջ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո նրանք կկրեն այն պատիժները, որոնք դատարանը հրապարակեց:
Մ. Մակյանը հիշեցրեց, որ 2018 թ. ընդունվել է համաներման ակտ, որը կիրառելի էր նաև սույն գործով անցնող ամբաստանյալների նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մեղադրվում էին սպանությունների մեջ, և քանի որ տուժողներն առարկել են, դատարանը չի կարողացել կիրառել համաներման ակտը: Հետագա դատավարական փուլերում՝ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններում, մինչև այս գործով դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը, եթե տուժողները փոխեն իրենց դիրքորոշումները, ապա ամբաստանյալների նկատմամբ համաներման ակտը կիրառելի է:
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում էին մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, քանի որ նրանք նաև մեղադրվում էին սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել էր՝ անձնական երաշխավորությամբ և գրավով:
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։
Զինված հարձակման հետևանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռերի» գործով պաշտպանական ճառերի պատրաստման համար երկու շաբաթ տրվեց
- Ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
- «Սասնա ծռեր»-ը կոչ են անում չեղարկել Մարտի 1-ի երթը
- «Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են ազատել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին
- Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» գործով պաշտպանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը
- «Սասնա ծռեր». Մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը
- «Սասնա Ծռեր»-ն իշխանությանը սթափության կոչ են անում
- «Սասնա ծռերից» Էդուարդ Գրիգորյանը հակադարձում է Պավել Մանուկյանին
- «Սասնա Ծռեր»-ը պահանջում են պաշտոնից ազատել Զոհրաբ Մնացականյանին
- ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան. ՀՔԾ