Ով հավես ունի՝ քննադատում ու հայհոյում է գերագույն ստահակին․ Ռուբեն Մելիքյան
«Ով հավես ունի՝ քննադատում ու հայհոյում է գերագույն ստահակին -Իսկանդերի ու 10%-ի մասին դուրս տված հիմարությունների համար»,-այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Մինչդեռ այս ամենի հետևում ես շարունակում եմ տեսնել փայլուն փաստաբանական ռազմավարություն՝ հետագայում ներկայացվելիք ծանրագույն մեղադրանքներից պաշտպանվելու համար։
«Հարգելի՛ դատարան, իմ վստահորդն ակնհայտ անմեղսունակ է, հետևաբար ենթակա չէ քրեական պատասխանատվության»,-արդեն լսում եմ նեռի փաստաբանի ձայնը, - «հակառակ դեպքում ինչպե՞ս կբացատրեք այն, որ վարչապետի պաշտոն զբաղեցնելով՝ ակնհայտ անհեթեթություններ էր շաղ տալիս մեր միակ դաշնակցի ամենակարևոր զինատեսակներից մեկի՝ Իսկանդերի հասցեին։ Մեղսունակ մարդը իրեն էդպես կպահե՞ր։ Իհա՛րկե ոչ, հարգելի դատարան»։
ՀԳ. Յուրաքանչյուր ոք ունի որակյալ իրավաբանական օգնության իրավունք։ Եթե, իհարկե, բանը հասնի դատարանին, այլ չավարտվի «Նեմեսիս»-ով»,-գրում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան