Աթենքը Անկարային խնդրում է՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարին վերադարձնել թանգարանի կարգավիճակը
Հունաստանը, մի շարք միջազգային կազմակերպությունների հետ միասին, Թուրքիային խնդրում է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարին` բյուզանդական ճարտարապետական հուշարձան, վերադարձնել թանգարանի նախկին կարգավիճակը, որը Անկարան վերածել է մզկիթի: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում։ Այս մասին գրում է Tass-ը։
Դենդիասը նշել է, որ Հունաստանի համար հատկապես կարևոր է մշակութային իրավունքների լիարժեք օգտագործման և մշակութային ժառանգության պահպանման հարցը:
«Բոլոր պետությունները պարտավոր են, անկախ իրենց քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերից, զերծ մնալ մշակութային հուշարձանների [կարգավիճակը] փոխելուց»,-ասել է Դենդիասը, մասնավորապես, նշելով Սուրբ Սոֆիայի հուշարձանի վերածումը մզկիթի, որը հակասում է մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի ցանկացած հայեցակարգի:
«Մենք խնդրում ենք, վերադարձնել այս հուշարձանին իր նախկին կարգավիճակը», - շեշտել է Հունաստանի արտգործնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- ՅՈւՆԵՍԿՕ-ն Թուրքիայից չի ստացել Սուրբ Սոֆիան պահպանելու անհրաժեշտ երաշխիքներ
- Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին չեն հրավիրել Սուրբ Սոֆիայի տաճարում անցկացվելիք առաջին նամազին
- Սուրբ Սոֆիայի տաճարի խճանկարները կփակվեն միայն նամազի ժամանակ
- Սուրբ Սոֆիայի տաճարում առաջին նամազը կանցկացվի հուլիսի 24-ին
- Թուրքիայի արտգործնախարարությունը մերժել է ԵՄ քննադատությունը Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոխելու վերաբերյալ
- Եվրամիությունը կոչ է արել անհապաղ չեղարկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը
- Ռուսաստանի ԱԳՆ․ Սուրբ Սոֆիայի վերաբերյալ որոշումը Թուրքիայի ներքին գործն է
- Հունաստանն առաջարկում է բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի վերաբերյալ որոշման պատճառով
- Հունաստանը Սուրբ Սոֆիայի պատճառով կոչ է արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան