Սուրեն Սարգսյան. Իսրայելում ունենք դեսպան, ում նկատմամբ իր իսկ երկրում գործ կա հարուցված
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է հետևողականորեն անդրադառնալ արտաքին քաղաքականության խնդիրներին ու անհետևողական աշխատանքին։
Այսօր նա գրել է.
«Արտաքին քաղաքական ևս մեկ անհետևողականություն
1. 2019թ. սեպտեմբերին կառավարությունը «մեծ խաբարով» որոշեց դեսպանություն բացել Իսրայելում:
2. Թեմայի շուրջ հետևողականորեն չաշխատեց բարեկամ Իրանի հետ և դրա պատճառով հարաբերություններում խնդիրներ ստեղծվեցին:
3. 2020թ. հոկտեմբերի 1-ին՝ պատերազմի օրերին դեսպանին հետ կանչեց, որպես բողոքի նշան (իրականում դեսպանն այդ պահին Երևանում էր, որքանով ինձ է հայտնի), սակայն կարող էր Իսրայելի դեսպանին կանչել ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել, իսկ մեր դեսպանը լիներ Իսրայելում՝ առնվազն Ադրբեջանին զենք վաճառելու համար կռիվ տալու, աղմուկ հանելու և լրացուցիչ տեղեկություններ հայթայթելու նպատակով:
4. 2020թ. դեկտեմբերին, ՀՀ-ն Իսրայելում իր սեփական դեսպանի նկատմամբ քրեական գործի վերաբերյալ հայտարարեց՝ առանց դեսպանին հետ կանչելու (առնվազն կարելի էր դրա մասին դեռ չբարձրաձայնել, իսկ դեսպանը շարունակում էր մնալ Երևանում):
5. Հետևաբար, հիմա Իսրայելում ունենք դեսպան, ում նկատմամբ իր իսկ երկրում գործ կա հարուցված, ում աշխատանքը դեսպանընկալ երկրում առնվազն ուղարկող պետության կողմից խոչընդհոտված է և ով շարունակում է գտնվել Երևանում:
Այսինքն՝ մենք մեզ որոշեցինք, նշանակեցինք, վնասից բացի օգուտ չունեցանք, մեր իսկ դեսպանի գործին էլ ինքներս խանգարեցինք»։
Արտաքին քաղաքական ևս մեկ անհետևողականություն 1. 2019թ. սեպտեմբերին կառավարությունը «մեծ խաբարով» որոշեց դեսպանություն...
Опубликовано Suren Sargsyan Среда, 24 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. Չի բացառվում ԱՄՆ կողմից սանկցիաներ Հայաստանի նկատմամբ
- Զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխանությունները թույլատրել դա. Սուրեն Սարգսյան
- Արտաքին քաղաքականության ոչ ադեկվատութան հերթական օրինակը. Սուրեն Սարգսյան
- Սուրեն Սարգսյան. Վաշինգտոնում լոբբին և դիվանագիտությունը պետք է աշխատեն «փոխանցումներով» և «գոլ» խփեն
- Սուրեն Սարգսյան. Մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի պրագմատիկ՝ և վերջ
- Վաշինգտոնը և Մոսկվան շարունակելու են կոշտ մրցակցություն բոլոր ուղղություններով․ Սուրեն Սարգսյան
- Սուրեն Սարգսյան. Եթե թվում է, որ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք՝ չարաչար սխալվում եք
- Սուրեն Սարգսյան. Տապալված հայ-չինական հարաբերությունները
- Սուրեն Սարգսյան. Բայց չնեղվեք, դուք Մակունցին ուղարկեք դեսպան
- Սուրեն Սարգսյան. Տապալված դիվանագիտության հարավասիական ուղղությունը
- Սուրեն Սարգսյան. Միգուցե հենց Վեհափառներն էլ փորձեն գերիների վերադարձի առաքելությունն ամբողջությամբ իրականացնել
- Մակունցի Վաշինգտոն մեկնելը այլ նպատակ և օրակարգ կարող է ունենալ. Սուրեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին