Սրանք վախկոտ մարդիկ են. Վազգեն Մանուկյան
«Իր ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի, քանի որ կա գայթակղություն, որ դեմները մի պետություն է, որը ոչ մի պաշտպանվածություն չունի, փալասի պես ղեկավարությունը կատարում է ուրիշների կամքը»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ 1994 թվականից հետո մինչև 2016 թվականը պատերազմ չտեսանք. «Քանի որ մենք հաղթեցինք պատերազմում, դիմացինը համոզված էր, որ մենք ուժեղ ենք: Թշնամին պատրասվում էր պատերազմի, 2016 թվականին փորձեց, տեսավ, որ չի ստացում, այսինքն միայն ուժի միջոցով կարելի է զսպել պատերազմը»:
Վ. Մանուկյանն ասաց, որ ժողովուրդը կտրուկ քայլերի կանցնի միայն այն դեպքում, երբ որ արդեն իսկապես իրական համազգային շարժում լինի և դիմացինինը դրդի դրան:
«Ապստամբությունը ժողովուրդը չի ստեղծում, ապստամբությանը դրդում է իշխանությունը: Հիմա մենք զբաղված ենք համազգային շարժումը ձևավորելով: Շարժման մասնակիցները տասնյակ հազարավոր են, բայց տներում նստած մարդիկ, որոնք իրենց մասնակից են զգում, հարյուր հազարավոր ենք: Մենք այդ երկու թիվն էլ ուզում ենք մեծացնել:
Այդ համազգային շարժումը, երբ բոցկլտա Հայաստանում, սրանք… Սրանք վախկոտ մարդիկ են, իրենցից ոչ մեկը պատերազմում չի եղել, ոչ մի վտանգ չի տեսել: Վախկոտ մարդիկ վտանգավոր են, խուճապից ելնելով կարող են անցնել այնպիս գործողությունների, որ դրդեն ժողովրդին ապստամբելու: Իսկ երբ ժողովուրդն ապստամբի, իրենք չեն համարձակվի կրակել»,- ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածուն:
Հարակից հրապարակումներ`
- Այս տղան, որ մի քիչ էլ երկար մնա, ոչ միայն ՌԴ-ի, աշխարհի բոլոր երկրների հետ վատ հարաբերություններ կունենանք. Մանուկյան
- Վազգեն Մանուկյանն այսօր երեկոյան կլինի Ազատության հրապարակում
- Այդ ո՞ւմ եք պաշտպանում դուք. Վազգեն Մանուկյանը՝ ոստիկաններին
- Արսեն Բաբայան. Ոստիկանությունը հաստատեց, որ ճիշտ էր Վազգեն Մանուկյանը
- Էտ շենքերը, որի մասին իրենք տենց մտածում են, հասած տանձի պես ընկնելու է մեր ձեռքը․ Վ․ Մանուկյան
- Պետությունը կրակելու մոնոպոլ իրավունք ունի. Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան