150 անձի հաշմանդամություն առհասարակ չի սահմանվել. Տաթևիկ Ստեփանյան
«Այս պահի դրությամբ հաշմանդամության առաջին խումբ ստացել է 82 անձ, երկրորդ խումբ՝ 173 և երրորդ՝ 335 անձ, իսկ 150 անձի հաշմանդամություն առհասարակ չի սահմանվել»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
Փոխնախարարը փաստեց, որ եթե բժշկական հաստատությունից վիրավորն ուղարկվում է բժշկասոցիալական փորձաքննության, ապա այն դեռ չի նշանակում, որ նա անպայման հաշմանդամության կարգ կստանա:
Նրա խոսքով՝ հաշմանդամության խումբ սահմանում են կենսագործունեության հնարավորության տարբեր աստիճանի սահմանափակումներ ստանալու հիման վրա:
Անդրադառնալով պրոթեզավորման գործընթացին՝ Տաթևիկ Ստեփանյանը հայտնեց, որ բազմամասնագիտական խումբը կատարել է 99 անձի մասնագիտական գնահատում, որից հետո նրանց տրվելու է առաջնային պրոթեզներ, որոնք բուժամարզական նպատակով են և տրամադրվում են մինչև 1 տարի ժամկետով:
Նա հայտնեց, որ մեկ տարուց վիրավորը հնարավորություն կստանա նաև կրել հիմնական պրոթեզը:
Փոխնախարարի ներկայացմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պրոթեզավորման նոր ընթացակարգ է նախաձեռնել, ըստ որի՝ վիրավորներին բոլոր աջակցող միջոցները հատկացվում է պետական հավաստագրերի հիման վրա, որը տրամադրում է նախարարությունը:
Նրա խոսքով՝ ստեղծվել են բազմամասնագիտական 10-ից ավելի խումբ, որոնք բաղկացած են նեղ մասնագետներից՝ օրթոպեդ, վնասվածքաբան, վերականգնողաբան և այլն, որոնք շրջայցեր են կատարում վիրավորների բնակության վայրերում, բացի անձի ֆունկցիոնալության գնահատումից նաև տեղանքն են գնահատում և վեր են հանում շահառուի մասնագիտական, ընտանիքի ողջ կարողությունները, որպեսզի հետագայում տրամադրվող ծառայությունները լինեն համալիր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա