Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
ՀՀ նախագահ ը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից», - նշված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ այսօր Yerevan.Today-ը դիմել էր գեներալ Տիրան Խաչատրյանին՝ հարցով, արդյո՞ք եղել են իրական հիմքեր Նիկոլ Փաշինյանի կողմից «Իսկանդերի» թերի կրակելու մասին հայտարարության համար։ Նա երկար ծիծաղելուց հետո պատասխանել էր. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)»։
Հարակից հրապարակումներ`
- Yerevan.Today. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
- Տիրան Խաչատրյանն ու Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերին փառքով պսակեցին իրենց անունը․ Փաշինյան