Մարինե Սուքիասյան. Փաշինյանական հերքումներ՝ ժանրի կանոնների համաձայն
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է Մարինե Սուքիասյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողձությամբ.
«Երբ Նիկոլը վերցրեց և փետրվարի 23-ին հայտարարեց, որ ռուսաստանյան գերժամանակակից «Իսկանդերը» չի պայթում կամ պայթում է տասը տոկոսով, ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջապես նրան մեղադրեցին ստախոսության մեջ:
Հասկանալով, թե ինչ են արել, ինչպես արդեն սովոր ենք, փաշինյանական թիմը, մեկը մյուսին հերթ չտալով սկսելու են բացատրել, թե ինչ է իրականում ասել Նիկոլը: Այս գործին ակտիվ մասնակցություն է ունենալու և հենց ինքը՝ Փաշինյանը, որին արդեն նույնիսկ միջազգային մակարդակում ճանաչում են որպես պաթալոգիկ ստախոս:
Կռահելով, թե ինչ են ասելու փաշինյանական թիմի կարկառուն ներկայացուցիչները, նրանցից մի փոքր առաջ ընկնելով ներկայացնում ենք նրանց մտքի բարբաջանքները:
Այսպես, Նիկոլը հերթական լայվի ժամանակ կասի՝ այդ ե՞ս եմ ասել, որ «Իսկանդերը» չի պայթում, այդ ե՞ս եմ ասել, որ տասը տոկոսով է պայթում: «Գրավոր գրեք, բերեք իմ ասածը և ես մանրամասնորեն կբացատրեմ, թե ինչ եմ ցանկացել ասել»,- կհավելի նա, ասելով, թե այնքան սեր է դրել «Իսկանդերի» մեջ, որ անգամ որոշել է առաջին թոռան անունը հենց Իսկանդեր դնի:
Մակունցը պատասխանելով Հանրային հեռուստաալիքի թղթակցի համապատասխան հարցին կշեշտի, թե անընդունելի է համարում, որ հանրությունը շահարկում է Փաշինյանի ասածը: «Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, թե ինչպես ենք վերաբերում Ռուսաստանին: Ինչ վերաբերում է «Իսկանդերին», ապա փաշինյանի միակ ցանկությունն այն է եղել, որ ռուսաստանյան կողմը հասկանա, որ ավելի լավ կլինի, եթե զենքը տասը տոկոսով ավելի ուժգին պայթի: և ես կրկնում եմ, որ Թուրքիան չի միջամտի այդ ամենին»: Մակունցն օգտվելով առիթից կհավելի՝ մշակույթը շարունակում է իմ մեջ լինել, և անկեղծ ասեմ, իսկանդերների համար այնտեղ տեղ չկա:
Ռուբեն Ռուբինյանն էլ կասի, որ Նիկոլն իրականում ասել է, որ ոչ թե «Իսկանդերը» չի պայթում, այլ չեն պայթում մյուս բոլոր առարկաները, որոնք գտնվում են «Իսկանդերի» հասցրած հարվածի մոտակայքում:
Ալեն Սիմոնյանն էլ վրդովմունքով կբացատրի, որ իրականում Նիկոլը, որը տարածաշրջանում ունի ամենաբարձր վարկանիշը, ցանկացել է միայն ասել, թե ինչ կարևոր է երկրի համար կանեփի արտադրության ծավալների աճը: «Պետք է ավելի ուշադիր լսել վարչապետին: Դա պետք է անեն նաև մեր ռուս բարեկամները: Օրինակ, ես դա անում եմ միշտ, և այստեղ ինձ օգնության է հասնում հենց կանեփի արտադրությունը»,- կշեշտի Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է Լենա նազարյանին, ապա նա կպնդի, որ «Իսկանդերը» խորհրդանշում է հայ-ռուսաստանյան բարեկամությունը, և որ Նիկոլը չէր կարող նման անհեթեթություններ դուրս տալ, և որ դա հակահեղափոխական ուժերի ձեռքի գործն է:
Իսկ արտաշատցի մի պապիկ կասի, որ Նիկոլը պետք է փակի «Արմնյուզն» ու «Հինգերորդ ալիքը», որ Ռուսաստանում չիմանան, թե ինչ է ասում նա:
Թեմային պարտադիր կանդրադառնա նաև Արարատ Միրզոյանը, պնդելով, որ իրեն հարվածել են հենց «Իսկանդերով», և Նիկոլը հենց դա է նկատի ունեցել, երբ պնդել է, թե այն չի պայթում: «Եկավ հիվանդանոց, ինձ տեսավ ու ասաց՝ փաստորեն չի պայթել հա՞»:
Վահագն Հովակիմյանը կպատասխանի լրագրողներից մեկի հարցերին և աչքերն արագ-արագ թարթելով, կմկմալով կասի, որ «Իսկանդերը» որպես այդպիսին, ինքը, որ բայցևայնպես, ինքնստինքյան, քանզի, այդ կոնտեքստով նայել և նոնսեսային իրավիճակներից խուսափել:
«Խորհուրդ եմ տալիս ռուսաստանցիներին չտրվել այդ, այսպես կոչված, ուժերի սադրանքներին»,- կպնդի նա»։
Հարակից հրապարակումներ`
- Yerevan.Today. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
- Նաիրա Կարապետյան. Սա «Իսկանդերի» պատասխանի մի փոքր մասն է
- Պետդումայի պատգամավորը Փաշինյանի հայտարարությունն «Իսկանդերի» մասին բացարձակ սուտ է որակում
- Քանի որ Իսկանդերի թեման գնաց, կասեմ․ Արամ Գաբրելյանովը Օնիկ Գասպարյանի հետ զրույցի մանրամասներ է հրապարակել
- Պետդումայում Փաշինյանին հիշեցնում են Սիրիայում Իսկանդերի հաջողությունների մասին
- Ռուսական մամուլն արձագանքում է Փաշինյանի՝ «Իսկանդերի անգործունակության» մասին հայտարարությանը