ԱՀԿ. Վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր շտամների աշխարհագրությունն ընդլայնվել է
Ավելի վարակիչ VOC 202012/01 կորոնավիրուսը, որն ի սկզբանե հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում, անցյալ շաբաթ հայտնաբերվել է ևս յոթ երկրներում։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի «բրիտանական շտամով» վարակվածների ընդհանուր թիվն այժմ 101 է։
Հարավային Աֆրիկայում հայտնաբերված 501Y.V2 շտամի աշխարհագրությունը ևս ընդլայնվել է, այն հայտնաբերվել է 41 երկրում, իսկ P.1 շտամը, որն ի սկզբանե հայտնաբերվել է Բրազիլիայում և Ճապոնիայում, արդեն գրանցվել է 29 երկրում։
Վերոնշյալ տվյալները հրապարակել է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):
Շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում նշվում է, որ VOC 202012/01 հայտնաբերվել է ևս յոթ երկրներում, և փետրվարի 23-ի դրությամբ, 101 նահանգ հայտնել է տվյալ շտամով վարակվածների մասին։
Ինչ վերաբերում է 501Y.V2 շտամին, ապա փետրվարի 16-ից այն հայտնաբերվել է հինգ երկրներում, և այժմ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51-ի։ Նշվում է, որ 501Y.V2 շտամը ներկա պահին ամենավտանգավորն է։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի մեկ այլ շտամ, որը տարածվել է 10 երկրներում
- ԱՀԿ մասնագետները Չինաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի 13 շտամ