Նետաձգության աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլ կանցկացվի
Նետաձգության միջազգային ֆեդերացիան ներկայացրել է մրցաշրջանի նախնական օրացուցային ծրագիրը: Ընթացիկ տարում նախատեսվում է անցկացնել աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլ: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ օլիմպիական խաղերի ընտրական վերջին մրցաշարը կանցկացնի Փարիզը:
ՀՀ նետաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը հայտնել է ,որ բոլորովին վերջերս անցկացվել է իրենց կազմակերպության համաժողովը: Ֆեդերացիայի կազմը համալրվել է երկու հոգով։ Փոխնախագահ է ընտրվել Գառնիկ Նիկողոսյանը, իսկ գործկոմի անդամ ՝ Գևորգ Ենգիբարյանը:
Որոշվել է մարտի 5 -8-ը կազմակերպել մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի մրցաշար, իսկ երկու օր անց ՝ ՀՀ առաջնություն:
«Նետաձգությունն այնպիսի մարզաձև է, որտեղ վարակի ռիսկերը նվազագույն են `մարզիկների ֆիզիկական շփման բացակայության շնորհիվ: Բայց միջազգային ֆեդերացիայի ծրագրով նախատեսված Գվատեմալայի / ապրիլին / և Շանհայի / մայիսին / մրցաշարերին, ֆինանս խնայելու նպատակով Հայաստանի մարզիկները չեն մասնակցի: Փոխարենը մայիսի վերջերին մերոնք հանդես կգան աշխարհի գավաթի խաղարկության փուլերում և եվրոպական ստուգատեսում:
Շնորհալի նշանառուներ կան, որոնցից մի քանիսի հետ մասնագետները լավ ապագայի հույսեր են կապում:
Այնուամենայնիվ, ինչպես ասում են, անկարելի է շրջանցել Տոկիոյի օլիմպիական խաղերը: Այդ ստուգատեսում ընդհանուր առմամբ հանդես կգան 128 նետաձիգներ / 64 -ական կին և տղամարդ /, որոնց շարքում, ավաղ, հայաստանցի նշանառու տեսնելու հավանականությունը չնչին է»,-նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները