Արամ Հարությունյան. Նիկոլ Փաշինյանը բայրաքթար է Հայաստանի վրա
«Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը կարծես բայրաքթարներ են Հայաստանի վրա»,-«Հայելի» ակումբում հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։
Նրա խոսքով, երբ Փաշինյանն ասում էր՝ կփռեմ ասֆալտին, այսօր պարզ է, թե ինչ ի նկատի ուներ։
«Ըստ էության նա ասֆալտի տակի հողում փռեց մեր տղեքին։ 5-6 հազար երեխաներին նա է տարել մահվան։ Նա նրանց տարավ հողի տակ»,-ասաց բանախոսը։
Քաղաքական գործիչը պատահական չի համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, նույնիսկ սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում նրա ելույթը, երբ ասում էր, ինչ էլ լինի, չպետք է մեզ պարտված զգանք։
«Ես այդ մասին բազմիցս ասել եմ, բայց քաղաքական ուժերը չանսացին։ Մենք շանս ունենք, մենք հնարավորություն ունենք։ Երևի Աստված մեզ ցավացրեց, որ հասկանանք»,-նշեց Ա. Հարությունյանը։
Վերջինը պատահական չի համարում նաև Փաշինյանի գրքի վերանգիրը՝ «Երկրի հակառակ կողմը»։
«Նա շուռ տվեց ամբողջը, մեր ձեռքբերումները թափեց գետնին, բայց հիմա մենք հնարավորություն ունենք դրանք նորից հավաքելու և լցնելու տեղը»,-նշեց Հարությունյանը։