ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ
Փետրվարի 23-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ։
Դեսպանության տեղեկացմամբ, դեսպան Ներսեսյանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող իրավիճակը՝ 44 օր տևած պատերազմից հետո և ընդգծել Ադրբեջանի կողմից պատանդի կարգավիճակում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդիրը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև քաղաքական և տնտեսական համագործակցության հետագա զարգացման հարցերը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում