ԶԼՄ. Բայդենը բանակցություններ կվարի Սաուդյան Արաբիայի թագավորի հետ՝ սաուդցի լրագրողի սպանության հարցով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է իր առաջին հեռախոսազրույցը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ՝ սաուդցի լրագրող Ջամալ Հաշկաձիի սպանության վերաբերյալ ԱՄՆ-ի հետախուզության չդասակարգված զեկույցի հրապարակումից առաջ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Axios» լրատվական պորտալին։
«Սա կլինի նախագահ Բայդենի առաջին զրույցը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ: Չնայած կողմերը, ամենայն հավանականությամբ, կքննարկեն հարցերի լայն շրջանակ, զրույցը հիմնականում լինելու է առաջիկա պայթյունավտանգ զեկույցի մասին», - նշում է թերթը:
Ենթադրվում է, որ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի զեկույցը կներառի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամադ բեն Սալման Ալ Սաուդի անունը:
Ինչպես փետրվարի սկզբին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, Բայդենի վարչակազմը մտադիր է ԱՄՆ Կոնգրեսին փոխանցել Խաշկաձիի սպանության հանգամանքների վերաբերյալ հատուկ ծառայությունների եզրակացությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա