ՄԻՊ-ն Արա Սաղաթելյանի գործով գրություն է հասցեագրել քրեական հետապնդման մարմնին
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին ձերբակալելու, ապա նաև կալանավորելու հարցով գրություն է ուղարկել քրեական հետապնդման մարմնին։
Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՄԻՊ աշխատակազմից՝ մանրամասնելով, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կեղծ էջի գործով ձերբակալումներից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է ահազանգ փաստաբանի կողմից։
«Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում արվել են արձանագրումներ փաստաբանների կողմից հարուցված քրեական գործի և ձերբակալումների հետ կապված։ Իրականացվել է այց գործով ձերբակալվածներին, այդ թվում՝ Արա Սաղաթելյանին։
Այցից հետո Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր դիմում եմ հասցեագրել նաև փաստաբանները։
Այցի և հասցեագրված բողոքների հիման վրա գրություն է հասցեագրվել քրեական հետապնդման մարմնին»,- ասված է Panorama.am-ին ՄԻՊ գրասենյակի տրամադրած պատասխանում։
Հիշեցնենք, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Արա Սաղաթելյանը քաղաքական բանտարկյալ է ԵԽԽՎ բոլոր չափանիշներով։
Արա Սաղաթելյանին քաղբանտարկյալ էր որակել նաև Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Փաստաբաններն էլ ընդգծել էին, որ դատարանը Սաղաթելյանին կալանավորելու որոշում կայացրել է քաղաքական ճնշման ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Հակաադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետներն ԱԱԾ-ին հիշեցրին՝ ով է Արա Սաղաթելյանը
- Որոշել ենք օգնել ԱԱԾ-ին և Արա Սաղաթելյանի գործով իրեղեն «ապացույցներ» ենք բերել. Էլիբեգովա
- Քաղաքագետ. Պատերազմի օրերին հենց Արա Սաղաթելյանի շնորհիվ ուկրաինական մամուլում հայտնվեցին հայանպաստ հրապարակումներ
- Քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի փաստաբանները դիմել են ՄԻՊ-ին. «Փաստինֆո»
- Ճշտի համար արժի նույնիսկ նստել, որն անում է իմ ընկեր Արա Սաղաթելյանը՝ հետպատերազմյան առաջին քաղբանտարկյալը. Միքայել Մինասյան
- Իրավաբան. Արա Սաղաթելյանը քաղաքական բանտարկյալ է ԵԽԽՎ բոլոր չափանիշներով
- Ինչ է իրենից ներկայացնում քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի գործը. Ռուբեն Մելիքան
- Իրավաբան. Ակներև է՝ դատարանը Սաղաթելյանին կալանավորելու որոշումը կայացրել է քաղաքական ճնշման տակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան