Թվիթերը հեռացրել է Հայաստանի կառավարության հետ կապված 35 հաշիվներ
Թվիթերը հայտարարել է, որ բացահայտել են հաշիվների չորս ցանցեր` կապված պետությունների տեղեկատվական գործողությունների հետ։ Նշվում է, որ բացահայտած ցանցերը վերաբերում են անկախ, պետությանն առնչվող տեղեկատվական գործողություններին, որոնք իրենք վերագրել են Հայաստանին, Ռուսաստանին և Իրանին:
Նշվում է, որ ուսումնասիրությունների ավարտից հետո չորս ցանցերի 373 կապակցված հաշիվներն ընդմիշտ կասեցվել են Twitter-ում՝ իրենց պլատֆորմի շահարկման քաղաքականության խախտումների համար:
Հայաստանի հետ կապված՝ պլատֆորմի շահարկման քաղաքականության ներքո ուսումնասիրվել և հեռացվել է 35 հաշիվ, որոնք կապ ունեին Հայաստանի կառավարության հետ:
Ասվում է, որ հաշիվները ստեղծվել են Ադրբեջանը թիրախավորող և Հայաստանի կառավարության համար աշխարհառազմավարական առումով բարենպաստ պատմություններ առաջ տանելու համար: Որոշ դեպքերում կեղծ հաշիվները ներկայացրել էին Ադրբեջանում պետական և քաղաքական գործիչներին, ինչպես նաև Ադրբեջանում գործունեություն ծավալելու մասին հայտարարող լրատվական կառույցներ:
Իրանի հետ կապված, նշվում է, որ, ընդհանուր առմամբ, կասեցվել է գործող 238 հաշիվներ։
Ռուսաստանի հետ կապված բացահայտվել են երկու առանձին ցանցեր, որոնք ունեն ռուսական կապեր: Առաջին հետաքննությունը գտել և հեռացրել է 69 կեղծ հաշիվների ցանց, որոնք կարող են կապված լինել Ռուսաստանի պետական դերակատարների հետ: Այս տարածաշրջանում երկրորդ հետաքննության շրջանակներում ցանցից հեռացվել է 31 հաշիվ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան