Ուզում ենք ողջ Հայաստանով պտտվել. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու
Հայրենիքի փրկության շարժումը վաղվանից ավտոմեքենաների շարասյունով գնալու է շրջաններ:
«Ուզում ենք ողջ Հայաստանով պտտվել: Ինձ թվում է՝ գյուղերի վիճակը շատ ավելի վատն է, իրենց ինֆորմացիան էլ ավելի քիչ է: Այս ալիքների մեծ մասը շրջաններ չեն հասնում»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա նշեց, որ Երևանում էլ երթեր, հանրահավաքներ կինեն, մի օր էլ կարող է նստացույց սկսեն, երբ տաքանա եղանակը:
«Չնայած ինձ թվում է՝ մինչ այդ կքշենք իրեն»,- ասաց Վ. Մանուկյանը: