Yerevan.Today. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
Ռուսական ռազմարդյունաբերության և ռուսական սպառազինության առանցքային նշանակություն ունեցող «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի սկանդալային հայտարարարությունը առ այն, որ այն Արցախում պատերազմի ժամանակ թերի է կրակել, այն է՝ 10 տոկոսով, շարունակում է ամենաբուռն քննարկվողը մնալ ռուսական և հայկական տեղեկատվական դաշտում:
Yerevan.Today-ը դիմել է ՀՀ ռազմական էլիտային՝ հասկանալու՝ արդյո՞ք եղել են իրական հիմքեր՝ վարչապետի կողմից «Իսկանդերի» թերի կրակելու մասին հայտարարության համար և կա՞ դրա գերատեսչական եզրակացությունը, որով իրավամբ քաղաքական ղեկավարությունը պարտավոր էր առաջին հերթին այդ մասով ծառայողական քննություն սկսել ներսում, ապա անհրաժեշտության դեպքում անպայմանորեն դիմել «Իսկանդերը» արտադրող և վաճառքի հանած ՌԴ ռազմաքակաքական էլիտային:
Հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը․ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։
Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Կարապետյան. Սա «Իսկանդերի» պատասխանի մի փոքր մասն է
- Պետդումայի պատգամավորը Փաշինյանի հայտարարությունն «Իսկանդերի» մասին բացարձակ սուտ է որակում
- Սոլովյով․ Լսեցի քաղաքացի Փաշինյանին, պարզվում է, մեր զենքը վատն է
- Քանի որ Իսկանդերի թեման գնաց, կասեմ․ Արամ Գաբրելյանովը Օնիկ Գասպարյանի հետ զրույցի մանրամասներ է հրապարակել
- Պետդումայում Փաշինյանին հիշեցնում են Սիրիայում Իսկանդերի հաջողությունների մասին
- Ռուսական մամուլն արձագանքում է Փաշինյանի՝ «Իսկանդերի անգործունակության» մասին հայտարարությանը
- Ղարամյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Վատ պարողին ձվերն են խանգարում