Չնայած բազմաթիվ կարմիրբերետավորների ներկայությանը՝ ակցիայի մասնակիցները մուտք գործեցին ՀՊՏՀ
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները ԵՊՀ-ում ակցիան իրականացնելուց հետո շարժվեցին դեպի հարևանությամբ գտնվող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։ Այստեղ նրանք պահանջում էին բացել դարպասները, որպեսզի ուսանողները միանան իրենց անհնազանդության ակցիային։
Դաշնակցական երիտասարդ գործիչներից Գերասիմ Վարդանյանը կարողացավ ճաղավանդակների վրայով անցնել ու մուտք գործել բուհի տարածք։
Այստեղ են բերել բազմաթիվ կարմիր բերետավորներ, որոնք թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին ներս մտնել, հրելով հեռացնում են դարպասներից։
Ոստիկանները փոխանցեցին, որ դարպասները փակված են բուհի ղեկավարության պահանջով համալսարանի անվտանգության աշխատակիցների կողմից։
Դարպասների մյուս կողմում բազմաթիվ ուսանողներ վանկարկում են՝ «առանց Նիկոլ Հայաստան»։
Ի վերջո ակցիայի մասնակիցները կարողացան համալսարանի շենք մուտք գործել մյուս մուտքից։ Ակցիայի մասնակիցները միմյանց հորոդորում էին ոչինչ չվնասել, չկոտրել։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ միջանցքներում ու լսարաններում հնչում են «Նիկոլ դավաճան» վանկարկումները
- Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ԵՊՀ-ում են