Չպետք է կրկնվեն 2018-ի խայտառակ օրերը. Գեղամ Մանուկյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը անթույալտրելի է համարում լրագրողների և ընդհանրապես լրատվական գործունեություն իրականացնող ցանկացած մեկի նկատմամբ բռնության կիրառումը:
«Ընդդիմության փետրվարի 23-ի երթի ժամանակ ցուցարարներից ոմանք խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի աշխատանքը։
Անկախ տարբեր լրատվամիջոցների վարած քաղաքականության վերաբերյալ ունեցած վերապահումներից` անթույլատրելի և անընդունելի եմ համարում բռնության կիրառումը լրագրողների և ընդհանրապես լրատվական գործունեություն իրականացնող ցանկացած մեկի նկատմամբ։ Մեր հայրենակիցներին հորդորում եմ լինել զուսպ և որևէ դեպքում չխոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքը։
Ի տարբերություն գործող իշխանությունների` մեր համար չկան սև ու սպիտակի տարանջատված, նախընտրելի կամ անցանկալի լրատվամիջոցներ։ Իսկ իշխանության ներկայացուցիչներին կոչ եմ անում ավելորդ չոգևորվել տեղի ունեցած տհաճ միջադեպից ու փորձել ցեխ շպրտել ընդդիմադիրների վրա։
Գնացե՛ք ու ձեր ապօրինի հրամաններով խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ իրականացնող ուժայինների վարքագծի վերաբերյալ սրտաճմլիկ հայտարարություններ արե՛ք... Թեպետ մազը գերանի տեղ սղղացնելու գործում դուք մրցակից չունեք...»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը գրում է.
«Քաղաքացիների նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններով բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ պետք է իրականացվի ծառայողական քննություն, մարմնական վնասվածք պատճառելու դեպքերով՝ քրեական վարույթներ։
Լրագրողների նկատմամբ հարձակում գործած քաղաքացիները անխուսափելիորեն պետք է ենթարկվեն պատասխանատվության»:
ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը նույնպես անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի հետ կապված միջադեպի.
«Դա անթույլատրելի է, և միջոցներ ձեռք կառնվեն: Նման բան չպետք է թույլ տանք։ Քաղաքացիները պարտավոր են, հակառակ իրենց նախասիրությունների, հարգանքով վերաբերվել բոլոր լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Կրկնում եմ՝ հակառակ բոլոր նախասիրությունների։ Լրագրողին որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել ծավալելու իր գործունեությունը։
Նաև՝ չպետք է կրկնվեն 2018-ի խայտառակ օրերը, երբ շատ լրատվամիջոցներ նկարահանում կատարում էին առանց միկրոֆոնի տարբերանշանի, որ ամբոխի ինքնադատաստանի բաժին չդառնային։ Դա անթույլատրելի է, խոչընդոտել լրագրողի աշխատանքը։ Ափսոս տեղում չեք ասել դրա մասին, և նոր միայն տեղեկացանք, որ միջոցներ ձեռնարկվեին»։
Հարակից հրապարակումներ`
- Իրավաբաններ. «Ազատություն ռադիոկայանի լրագրողի և օպերատորի հետ տեղի ունեցածն անընդունելի է»
- Նիկոլ, քո վզին արդեն 10 հազար մարդու արյուն կա և դու դեռ դրա համար պետք է պատասխան տաս. Ի. Սաղաթելյան
- Ինչպես են ոստիկանները հրելով գցել ԶԼՄ ներկայացուցչին
- Ոստիկանները մարմնական վնասվածք պատճառեցին Իշխան Սաղաթելյանին
- Նիկոլին օր ու արև չենք տալու, չենք թողնելու աշխատի. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին