Արտակ Թովմասյան. Ինչպիսի մշակույթ ունենանք, այդպիսին էլ կլինի մեր երկիրը
«Մեր երկրի ապագան կախված է հենց մեզնից, որի կարևոր բաղկացուցիչն է մշակույթը։ Ինչպիսի մշակույթ ունենանք, ինչպես վերաբերվենք մեր մշակույթի գործիչներին, այդպիսին էլ կլինի մեր երկիրը»,- «Թովմասյան» հիմնադրամի և «Հայ մտավորականների ու մշակույթի գործիչների համազգային խորհուրդի» կողմից կազմակերպված քննարկմանը ողջույնի խոսքում ասաց «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը:
Նա ընդգծեց՝ այդ իմաստով այս միջոցառման հիմքը մեր՝ բոլորիս բարի կամքն է և հայրենիքի հանդեպ սերը։
«Իմ կարծիքով, նման միջոցառումները կարևոր են պատմության տարբեր ժամանակահատվածներում հայ ժողովրդի անցած ուղու արժևորման ու գնահատման տեսանկյունից: Ինձ համար ևս շատ կարևոր է` լսելու և ավելի խորը հասկանալու մտավորականության առջև ծառացած խնդիրներն ու առաջ քաշված այն լուծումները, որ կհնչեն այս հանդիպման ընթացքում։ Պատրաստակամությունս եմ հայտնում` առավել ակտիվ գործակցելու հայ մշակույթի պահպանությանն ու զարգացմանը ուղղված հարցերի և խնդիրների շուրջ»,-նշեց Ա. Թովմասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին