Ղազինյան. Հարցեր, որոնց պատասխանները պետք է գտնի պետական դավաճանության քրգործով վարույթն իրականացնող մարմինը
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանը գրում է.
«Իսկանդեռների սկանդալի ֆոնին մի քանի հարցեր կան, որոնց պատասխանները պետք է գտնի պետական դավաճանության քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը.
1. 2020 թ.-ի հոկտեմբերի 16-ին Իրանի դեսպանը հանդիպել է՞ արդյոք ՀՀ վարչապետի հետ, թե ոչ;
2. Հանդիպման ժամանակ Իրանի դեսպանն առաջարկել է՞ հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով փակել Արցախի ամբողջ օդը՝ Իրանի զինվորականների անմիջական մասնակցությամբ;
3. Փաշինյանի՝ Իրանի պատժամիջոցների տակ գտնվելու փաստարկին ի պատասխան, դեսպանն առաջարկել է՞ արդյոք այդ օժանդակությունը տրամադրել 2 օր հետո՝ հոկտեմբերի 18-ին, երբ արդեն վերացված կլինեն Իրանի նկատմամբ զենքի վաճառքի սահմանափակումները;
4. Ի՞նչ հիմքով և նպատակով է Նիկոլ Փաշինյանը մերժել մեր բարեկամ Իրանի այս առաջարկը, որի շնորհիվ հնարավոր կլիներ բեկում մտցնել ճակատում, փրկել Արցախն ու մեր հազարավոր զինվորների կյանքը:
Հ.Գ. Հարկ է նշել, որ Իրանին պետք էր փորձարկել իր հակաօդային պաշտպանության համակարգը թուրքական Բայրաքթարների և իսրայելական ԱԹՍ-ների դեմ»։
Իսկանդեռների սկանդալի ֆոնին մի քանի հարցեր կան, որոնց պատասխանները պետք է գտնի պետական դավաճանության քրեական գործով...
Опубликовано Artur Ghazinyan Среда, 24 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Քանի որ Իսկանդերի թեման գնաց, կասեմ․ Արամ Գաբրելյանովը Օնիկ Գասպարյանի հետ զրույցի մանրամասներ է հրապարակել
- Պետդումայում Փաշինյանին հիշեցնում են Սիրիայում Իսկանդերի հաջողությունների մասին
- Ռուսական մամուլն արձագանքում է Փաշինյանի՝ «Իսկանդերի անգործունակության» մասին հայտարարությանը
- Ղարամյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Վատ պարողին ձվերն են խանգարում
- Ինչո՞ւ է «Իսկանդերը» Շուշիի վրա կրակել, ինչո՞ւ դրանով հարված չի հասցվել ադրբեջանական թիրախներին. Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին