ԱԻՊԾ. Շուշի-Բերձոր-Գորիս հատվածում տեսանելիությունն անբավարար է
Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ, հանրապետության որոշ շրջաններում, ինչպես նաև Շուշի-Բերձոր-Գորիս հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է:
Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Գորիս-Զանգեր-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն և արտակարգ իրավիճակներից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը և վաղը՝ փետրվարի 25-ին, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա»,-նշում են ծառայությունից։