Սոլովյով․ Լսեցի քաղաքացի Փաշինյանին, պարզվում է, մեր զենքը վատն է
Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի հարցազրույցում ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգի անգործունակության մասին հայտարարությունը շարունակվում է քննարկվել ու քննադատվել ռուսական մամուլում։ Նշենք, որ Փաշինյանը հաստատել էր՝ Իսկանդերը պատերազմի ժամանակ կիրառվել է ու ասել, թե «կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:
«Պարզվում է, մեր զենքը վատն է։ Լսեցի քաղաքացի Փաշինյանին։ Իմ մոտ տպավորություն է, որ այս մարդը, որն անձամբ է մեղավոր հայ ազգի սարսափելի դժբախտության մեջ վերջին հարյուր տարվա մեջ, ցեղասպանությունից հետո, այդ մարդն ասում է, որ բոլորը մեղավոր են, բացի իրենից՝ երկրի ղեկավարը, գերագույն գլխավոր հրամանատարը։ Թող երկու տարում գներ այն զենքը, որն իրեն դուր էր գալիս»,- «Соловьёв LIVE»-ի եթերում ասում է լրագրող Վլադիմիր Սոլովյովը։
Հաղորդման մասնակից Սեմյոն Բաղդասարովն էլ հավելում է, որ Փաշինյանի՝ զենքերի մասին գիտելիքն այնքան պարզունակ է, որ էլ սահման չկա։ Բաղդասարովի խոսքերով, սրանք Փաշինյանի հայտարարությունները չեն, նրան ինչ տալիս են, նա այդ էլ կարդում է, թե Փաշինյանը օտար պետության գործակալ է։
«Երբ մենք զարմանում էինք, թե ինչ է անում մեծությամբ երկրորդ ԱՄՆ-ի դեսպանությունը փոքր Հայաստանում, շատերն անտեսում էին»,- ասում է Բաղդասարովը ու հավելում, թե Հայաստանը ԱՄՆ-ի համար միջոց էր Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրսմղման համար, իսկ Հայաստանը մնացել էր այն երկիրը, որտեղ Ռուսաստանն ուներ իր դիրքերն ու կարող էր ասել, որ այն դաշնակից երկիր է։ Բաղդասարովի խոսքերով, մյուս տեղերում վաղուց արդեն արևմտյան կամ թուրքական մոտեցումներն են։
Բաղդասարովն ասում է, որ Հայաստանում գործում է նաև Բրիտանիայի մեծ դեսպանությունը, որը մշտապես կապված է Թուրքիայի հետ ու նրանց խնդիրն է Ռուսաստանի դուրսմղումը տարածաշրջանից, Հայաստանից։
«Եթե դա տեղի ունենա, այն կլինի աշխարհաքաղաքական կատաստրոֆա Ռուսաստանի Դաշնության համար։ Այնքան ապացույցներ կան, որ նա (Փաշինյանը-խմբ․) ծախել է Ղարաբաղը, հիմա կառչում է իշխանությունից ամեն միջոցներով, այդ թվում հակառուսական հայտարարություններով»,- ասում է Բաղդասարովը։
Սոլովյովը նշում է, թե տպավորություն է, որ պաշտոնական Հայաստանը, ոչ ժողովուրդը, հաշտվել է այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում։
Բաղդասարովը հավելում է, որ Փաշինյանը դեռ իր գործը չի ավարտել ու նրա «տերերը» դրա համար նրանից պահանջում են մնալ, քանի որ գիտեն՝ Փաշինյանի գնալուց հետո կգա պրոռուսական ղեկավար ու կստացվի, որ իրենք զգալիորեն զուր աշխատեցին։
«Եթե մենք ցանկանում ենք մնալ Հարավային Կովկասում, մենք պետք է մեծացնենք մեր ազդեցությունը Հայաստանում»,- ասում է Բաղդասարովը։
Հարակից հրապարակումներ`
- Քանի որ Իսկանդերի թեման գնաց, կասեմ․ Արամ Գաբրելյանովը Օնիկ Գասպարյանի հետ զրույցի մանրամասներ է հրապարակել
- Պետդումայում Փաշինյանին հիշեցնում են Սիրիայում Իսկանդերի հաջողությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան