Ամենադաժանն այն է, որ տղաները հիմա հողի տակ են, իսկ իրենք ազատ ման են գալիս. սպանված ոստիկանի կին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր հրապարակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավճիռը:
Դատավճռով Արմեն Բիլյանն արդարացվեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար: Դատավորն ասաց, որ գործն այս առումով վերադարձվում է դատախազին Գագիկ Մկրտչյանի սպանության, հնարավոր սպանության կամ հնարավոր մահվան մեջ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծելու և քրեական պատասխանավության ենթարկելու նպատակով:
Մ. Մակյանը նշեց, որ դատարանն արձանագրել է՝ այս գործի քննությամբ այս առումով սպառվել են բոլոր այլ ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, որոնք կարող են ապացուցել Բիլյանի մեղքն իրեն մեղսագրված արարքում:
Լրագրողների հետ զրույցում Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանն ասաց, որ ամենացավոտն այն է՝ նորից սկսվելու է քաշքշուկ, նոր քննություն, իսկ այդ ընթացքում այդ մարդիկ կրկին ազատության մեջ են մնալու:
«Ամենադաժանն այն է, որ տղաները հիմա հողի տակ են, իսկ իրենք ազատ ման են գալիս, ազատության մեջ են: Կապ չունի՝ ով է արել»,- նշեց նա:
Հիշեցենք, որ ՊՊԾ գնդի գրավման հետևանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պավլիկ Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը դատապարտվեցին 7 տարով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարով
- Դատախազը պահանջեց Արմեն Բիլյանի համար 21 տարի, իսկ Սմբատ Բարսեղյանի համար՝ ցմահ ազատազրկում
- «Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են ազատել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին
- Արմեն Բիլյանը՝ ՊՊԾ գնդի գրավման գործով մյուս մեղադրյալին. «Դու կեղծ ցուցմունք ես տվել»
- Սասնա Ծռեր. Որևէ խանգարող հանգամանք չկա, որ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը դուրս գան բանտից
- Ժամանակն է կալանքից ազատելու Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին. «Սասնա Ծռեր»
- Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Պավել Մանուկյանին և Արմեն Բիլյանին
- Ա. Բիլյանը դադարեցրել է հացադուլը. ՔԿՀ