ՄԱԳԱՏԷ. Իրանն արտադրել է 17.6 կգ 20 տոկոս հարստացված ուրան
Երեքշաբթի օրը, գործակալությունը հայտարարել է, որ Իրանն արտադրել է 17.6 կգ 20 տոկոս հարստացված ուրան: Գործակալության զեկույցում ասված է. «Հարստացված ուրանի Իրանի պաշարները կազմում են 2,967,8 կգ, ինչը 524,9 կգ-ով ավելին է, քան նախորդ երեք ամիսներին»: Այս մասին գրում է Pars Today-ը։
ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում ասվում է, որ Իրանում ծանր ջրի պաշարների քանակը որոշակի քանակով տարբերվում է ՀԳԳՀԾ-ով սահմանված թույլատրելի սահմանից և կազմում է 131.4 մետրիկ տոննա:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխխոսնակ և ղեկավարի տեղակալ Բեհռուզ Քամալվանդին մեկ ամսի առաջ հայտարարել էր, որ Ֆորդոյի համալիրում ուրանի 20 տոկոս հարստացման գործընթացի վերսկսումից ի վեր արտադրվել է մոտ 17 կիլոգրամ 20 տոկոս հարստացված ուրան:
ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում նշվում է նաև, որ Իրանը Նաթանզում տեղադրել է IR-4 ցենտրիֆուգններ, սակայն չի սկսել դրանց մեջ ուրանի ներկակումը:
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն անցած կիրակի պայմանավորվել են դադարեցնել Լրացուցիչ արձանագրության կատարումը և այսուհետ, գործակալության տեսուչները ստուգումները կիրականացնեն միայն պայմանագրով սահմանված կարգով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան