Արդարադատության նախարարը խորհրդարանից ժամանակ խնդրեց
Մեկնարկել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Քննարկվում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով, նախագիծը վերաբերում է հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը։
Նա նշեց, որ շատ առաջարկություններ կան նախագծի հետ կապված, որոնք դեռ չեն հասցրել քննարկել, ուստի ավելի նպատակահարմար է հարցը քննարկել ավելի ուշ։
Այսպիսով, հարցի քննարկումը հետաձգվեց մինչև 2 ամիս ժամկետով։
Հանձնաժողովի նիստի օրակարգային հաջորդ նախագիծը «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն էր, որը, սակայն, նույն հիմնավորումներով ևս այսօր չքննարկվեց։
Այս նախագծի քննարկումը ևս մինչև 2 ամիս ժամկետով հետաձգվեց։