Անհետ կորածների,ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հետ կապված հարցերը քննարկել են Սարգսյանն ու Մուրադովը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը չորեքշաբթի Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են հայ գերիներին վերադարձնելու հարցը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։
«Զրուցակիցները քննարկել են անհետ կորածների որոնման,Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հետ կապված հարցեր»,-ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին