Գործարարներն առաջարկում էին վարույթ չիրականացնել ապրանքների գներն չհիմնավորված բարձրացնելու դեպքերում.Գեղամ Գևորգյան.
«Բիզնեսի ներկայացուցիչներն առաջարկել էին, որ «չհիմնավորված բարձր գին» հիմնավորումը վարույթի հիմք չդառնա»,-ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Վերջինս հանձնաժողովում ներկայացնում էր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ արդեն ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից փաթեթը:
Ըստ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի՝ օրենքի առաջին ընթերցումից հետո գործարարներն առաջարկեմ են, որ եթե գերիշխող տնտեսական դիրք ունեցողը ապրանքի գինը բարձրացնում է այն դեպքում, երբ բիզնեսի մուտքի արհեստական խոչընդոտները վերացված են, ապա ՏՄՊՊՀ-ն դրա վերաբերյալ վարույթ չիրականացնի:
Գևորգյանը հայտնեց, որ ՏՄՊՊՀ-ն դեմ է դրան, քանի որ նույնիսկ ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում է գործում այդ ռեժիմը:
Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ արհեստական խոչընդոտներ չլինելու դեպքում էլ մոնոպոլ շուկաներ օբյեկտիվ պայմաններով մուտք գործելը բավականին ժամանակ և ռեսուրսներ է պահանջում, իսկ գների բարձրացումը տնտեսապես ոչ հիմնավոր պայմաններում կարող է վնաս հասցնել մրցակցությանը և սպառողներին:
«Աշխարհն այդ կարգավորման շուրջ ունի կոնսենսուս և կդժվարանամ հիշատակել մի երկիր, որտեղ «Գիշատիչ գների», (Եվրոպայում այդպես են անվանում), կամ «Գների չհիմնավորված բարձրացում» և այլ տերմինալոգիայով երևույթը չդիտարկվի»,- հայտարարեց Գեղամ Գևորգյանը:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ նախագծի քննարկման ժամանակ տնտեսվարողների բանկային հաշիվների վրա կալանք դնելու հարցն էր շատ քննարկվել, նաև այնպիսի ընկալում կար, որ ՏՄՊՊՀ-ն ստանում է ուժային մահակ՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու նոր լիազորությամբ:
Գևորգյանը նշեց, որ հաշվի վրա կալանք դնելու դրույթը նորություն չէ, այն սահմանված է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով, իրենք ուղղակի այն տեղայնացրել են նոր օրենքում:
Նրա խոսքով՝ օպերատիվ հետախուզության առումով էլ որևէ նոր լիազորություն ՏՄՊՊՀ-ն չի ստանում:
Գևորգյանը հայտնեց, որ մենաշնորհի, գերիշխող դիրքի չարաշահման դեպքում հանձնաժողովի տիրութում վարչական վարույթ է իրականացվելու և եթե հանձնաժողովիր գործիքակազմը սպառվել է այդ իրավախախտումներ բացահայտելու համար, ապա կարող են ծանր հանցագործությունների դեպքում պատչճառաբանված որոշումով դիմել օպերատիվ հետախուզական աշխատանք կատարող մարմնին:
Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ՝ իրենց դիմումի համաձայն այդ մարմինները եթե կատարեն օպերատիվ-հետախուզական աշխատանքը և հայտնաբերեն, որ ՏՄՊՊՀ-ի գործին վերաբերող ապացույց կա, ապա այդ ապացույցն առանց հրապարակման կտվի իրենց օգտագործելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին