Այսօր մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների եռակողմ նիստը
Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտգործնախարարների հինգերորդ եռակողմ հանդիպումն ընթանում է Անկարայում: Հանդիպման ընթնացքում քննարկվելու են տարածաշրջանային ու միջազգային մի շարք կարևոր հարցեր: Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի եռակողմ հանդիպումն Անկարային հնարավորություն է տվել նիստի կայացման պատրվակով, ամրապնդել Կասպից ծովում իր ներկայությունը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Փորձագետները համոզված են, որ կենտրոնական Ասիայում և Կասպից ծովում էներգիայի խնդիրը, և դրա տեղափոխումը համաշխարհային շուկաներ, նիստի ընթացքում Թուրքիայի կողմից քննարկվելիք ամենակարևոր հարցն է: Մյուս կարևոր հարցերից են տարանցիկ և տարածաշրջանային տրանսպորտային կարողությունների օգտագործման կապակցությամբ առկա հնարավորությունների լիարժեք օգտագորխումը, ներառյալ՝ Արևելք-Արևմուտք միջազգային տրանսպորտային միջանցքի միջոցով Կենտրոնական Ասիայից Եվրոպա Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով բեռնափոխադրում իրականացնելու համար, և Աֆղանստան - Թուրքմենստան, Ադրբեջան, Վրաստան և Թուրքիա տրանսպորտային միջանցքի հնարավորությունների օգտագործումը:
Էներգետիկ համագործակցության ընդլայնումը և երեք երկրների տարածքով Թուրքմենստանի ու Ադրբեջանի բնական գազի մի մասի տեղափոխումը Եվրոպա ամենակարևոր հարցերից մեկն է, որը կքննարկվի երեք երկրների եռակողմ հանդիպմանը:
Փաստորեն, Թուրքմենստանը և Ադրբեջանը մտադիր են Կասպից ծովից էներգիա տեղափոխելով ավելի մոտենալ համաշխարհային շուկային:
Ադրբեջանի էներգետիկ ոլորտի փորձագետ Էլհամ Շաբան նշում է. «Կասպից ծովով Թուրքմենստանի գազն Ադրբեջան տեղափոխող գազատարի նախագիծը, որը հայտնի է Տրանսկասպյան գազատար անունով, պետք է հաստատվի Կասպից ծովի բոլոր ափամերձ երկրների կողմից և այս համաձայնությունը ձեռք բերելը շատ դժվար կլինի: Սակայն Եվրոպայի շուկայում գոյություն ունեն ավելի խոշոր խնդիրներ»:
Արևելք-Արևմուտք էներգիայի փոխանցման նախագիծը, ներառյալ՝ Տրանսկասպյան նախագիծը, Եվրամիության և Միացյալ Նահանգների նախագիծն է: Այս ծրագրի նպատակն է շրջանցել Ռուսաստանը և Իրանը՝ Թուրքմենստանի և Ադրբեջանի միջոցով: Փաստորեն, այս ծրագիրը համարվում է նաև էներգիայի փոխանցման քաղաքական ծրագիր:
Այնուամենայնիվ, Տրանսկասպյան գազատարով կամ Աֆղանստանով դեպի Արևմուտք թուրքմենական գազի տեղափոխման ճանապարհին առկա են խոչընդոտներ: Ներկայումս ակտիվ է Թուրքմենստան-Չինաստան գազատարը, որն ունի 36 միլիարդ խմ գազ տեղափոխելու հնարավորություն, սակայն այդ հզորությունը կարող է հասնել 55 միլիարդ խորանարդ մետրի: Թուրքմենստան-Իրան գազատարներն այս պահին չի գործում: Այդ գազատարը նախատեսված է 20 միլիորդ խմ գազ տեղափոխելու համար: Սակայն այս գազատարի համար հստակ հզորություն դեռևս չի նշվել: Բացի այդ, Կասպից ծովի նոր իրավական ռեժիմը դեռ որոշված չէ, և Իրանն ու Ռուսաստանը դեմ են էներգիայի փոխանցման այս ծրագրին` բնապահպանական նկատառումներից ելնելով:
Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Անկարայի եռակողմ հանդիպումը Թուրքիային հնարավորություն կընձեռի Ադրբեջանի միջոցով ընդլայնել Կասպից ծովում իր ազդեցության ոլորտը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան