«Իսկ դու, Նիկո՛լ, սպասիր մեզ ամեն տեղ, դու էս երկրում օր ու արև չես ունենալու»
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ՀՊՏՀ-ում են։ Նրանք կոչ են անում ուսանողներին միանալ իրենց և պահանջել «դավաճան ռեժիմի» հրաժարականը։
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ ՀՊՏՀ-ում է դասավանդում «դավաճան» Գևորգ Պապոյանը, սակայն հայտնի չէ, թե որ արժանիքների ու մասնագիտական որակների համար է նա դարձել դասախոս։
«Նրա անունը կա դասացուցակներում, սակայն նա դասերին էլ չի ներկայանում։ Այնուամենայնիվ, դավաճանները բուհերում տեղ չունեն»,- նշեց նա։
Ակցիայի մասնակցի խոսքին հետևեցին «Առանց դավաճան Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումները։
Այնուհետև, ՀՊՏՀ-ում իրենց միանալու կոչեր հնչեցնելուց հետո ակցիայի մասնակիցները դուրս եկան բուհի շենքից։
«Մենք երկու բուհ մտանք և արձանագրեցինք, որ բազմաթիվ ուսանողներ միանում են մեր պայքարին, բազմաթիվ դասախոսներ մեզ հետ են։ ԵՊՀ ռեկտորը համաձայնեց, որ այս դավաճան իշխանությունը պետք է հեռանա, և մենք ևս մեկ անգամ նաև ուզում ենք Անդրանիկ Քոչարյանին ասել, որ այսօր ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ազգային ինքնասիրություն ունեցող քաղաքացիներին։ Մենք երբ ուզենք կարող ենք մտնել ցանկացած շենք ու կառույց։ Թող գան ու կրակեն մեր վրա։ Մեզ կրակոցներով, քաղմասներով ու բերդերով չեն կարող վախեցնել»,- նշեց նա։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ դիմեց ոստիկաններին, և ասաց, որ այսօր վերջիններիս պահվածքը քիչ թե շատ վայել է ոստիկանին։
«Երեկվա բռնություններն անընդունելի են, և ես վստահ եմ, որ դուք նաև վաղ թե ուշ միանալու եք «Հայրենիքի փրկության շարժմանը»։ Իսկ այն քաղաքացիները, որոնք մեզ հարցնում են, թե ինչ պետք է անեն, կոչ եմ անում՝ այս պահից սկսած արեք ցանկացած անհնազանդություն, դասադուլ..., կամ որևէ այլ գործողություն, որը Նիկոլին ցույց կտա իր տեղը։ Իսկ դու Նիկո՛լ, սպասիր մեզ ամեն տեղ, դու էս երկրում օր ու արև չես ունենալու։ Եվ ուրեմն, առանց Նիկոլ Հայաստան»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Չնայած բազմաթիվ կարմիրբերետավորների ներկայությանը՝ ակցիայի մասնակիցները մուտք գործեցին ՀՊՏՀ
- ԵՊՀ միջանցքներում ու լսարաններում հնչում են «Նիկոլ դավաճան» վանկարկումները
- Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ԵՊՀ-ում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան