Դավաճանական պարտություն և եղերական պատերազմ մարսողը Ամուլսար էլ կմարսի․ Հայկ Մարտիրոսյան
«Դավաճանական պարտություն և եղերական պատերազմ մարսողը Ամուլսար էլ կմարսի»,- այս մասին գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում արված հայտարարությանը, որ Ամուլսարի բացման հավանականությունը մեծ է։
«Երկրի կարևորագույն հատվածը ոչնչացված է։ Ինչու՞ պետք է երկրի հարավի ոչնչացումը չմարսվի, չներվի և չհանդուրժվի։
Ամուլսարը կբացի, մենք կբղավենք, մեզ կկոտորենք, կբողոքենք, իսկ ժողովուրդը տանը կնստի։
Ու կասի. «Արցախ ենք կորցրել, Դադիվանք ենք կորցրել, Օմարի լեռներ ու սարեր ենք կորցրել, իսկ դուք մի սարի հետևից եք ընկել։ Բա բյուջեն ինչո՞վ լցնենք»։
Հետո, երբ դրա արդյունքում Ջերմուկն այլևս չի լինի, Հայաստանի հարավի ողջ ջրային ավազանն ու նաև Սևանը առհավետ` հազարամյակներով թունավորված, իսկ Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերի բնակչությունը քաղցկեղներից մեռնող, երկար վերլուծություններ կանեն ու կխոսեն այն մասին, որ եթե պետք է թունավորվեինք ու հարավը կործանեինք` ապա անհրաժեշտ էր դա ավելի շուտ անել։ Գոնե առնվազն երկու տարի բյուջեն լավ փող կլցվեր։
Բանականությու՞ն, խե՞լք - չէ՛, չենք լսել ... Կա՞մք, արժանապատվությու՞ն ... չէ՛, այլևս չունենք ...»,-գրել է Մարտիրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցի նոր զեկույցում անդրադարձ կա Ամուլսարի խնդրին
- Հայաստանի սահմանների փոքրանալուց հետո Ամուլսարն այլևս կենսատարածք է. Ջերմուկի բնակիչ
- Ամուլսարի շահագործման հարցը շարունակում է մնալ օդից առկախված
- Նիկոլ Փաշինյան համար Ամուլսարի շահագործումը անվտանգության հարց է, Հայաստանի համար՝ վտանգի
- Պատգամավորները ֆինանսավորում են Ամուլսարի ճանապարհը փակողներին. Գնդեվազի բնակիչ
- Ամուլսարի փրկության կողմնակիցներին են ձերբակալել և տեղափոխել Երևան. Բունիաթյան
- Ամուլսարի պահապան. Ջերմուկի բնակիչները սպասում են Փաշինյանին
- Այս կառավարությունն որոշել է որևէ կերպ չլուծել Ամուլսարի հարցը. Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Ճիշտը կլիներ այն, որ Ամուլսարի հակադիր կողմերը միավորվեին ու գնային կառավարության շենք