«Հրապարակ». Առողջպահության նոր նախարարը կրճատել է Արսեն Թորոսյանի մտերիմ՝ Արման Հովակիմյանի աշխատավարձը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի առաջին հրամաններից մեկը եղել է այն, որ ուղիղ 1 միլիոն դրամով կրճատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատավարձը։ Արսեն Թորոսյանն Արման Հովակիմյանին ամսական 5 միլիոն դրամ աշխատավարձ էր սահմանել։
Ուշագրավ է, որ այս աստղաբաշխական աշխատավարձի մասին կոլեկտիվն իմացել է կրճատումից հետո, երբ այն դարձել է 4 մլն, և շոկի մեջ է ընկել. Հովակիմյանի տեղակալները մի քանի անգամ պակաս աշխատավարձ են ստանում, էլ չենք խոսում բժշկական անձնակազմի մասին։
ԲԿ տնօրենը երեկ չցանկացավ խոսել այս թեմայով, հարցին, թե ճի՞շտ է, որ նախարարն իր աշխատավարձը 1 միլիոնով իջեցրել է, տնօրենը պատասխանեց․ «Իսկ ճի՞շտ է, որ Դուք ինձ նման հարցեր եք տալիս», ապա՝ ճիշտ չէ։ Եվ ասաց՝ գաղտնիք է, թե ինքն ինչքան աշխատավարձ է ստանում։ 5 միլիոն դրա՞մ։ «Ասում եմ՝ դա գաղտնիք է»։ Նախարարի խոսնակն էլ մեզ փոխանցեց, որ աշխատավարձն անձնական նեղ հարց է, ինքը չի կարող նման ինֆորմացիա տալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում