13:10 24/02/2021 Հայաստան

Պավլիկ Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը դատապարտվեցին 7 տարով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, հրապարակեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատավճիռը:

Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց անձի մահվան հիմքով:

Պավլիկ Մանուկյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 10 տարի ժամկետով, բայց հաշվի առնվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 8 ամիս ազատազրկումը, 

Վարուժան Ավետիսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 9 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս  Ժամկետով

Մխիթար Ավետիսյանը մեղավոր ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 7 տարի 6 ամիս ժամկետով

Էդվարդ Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 6 տարի 6 ամիս ժամկետով

Գագիկ Եղիազարյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 7 տարի 5 ամիս ժամկետով

Արեգ Կյուրեղյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 7  տարի 1 ամիս ժամկետով

Սմբատ Բարսեղյանը մեղավոր ճանաչվեց  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 25 տարի ժամկետով

Արմեն Բիլյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 4 տարի 11 ամիս ժամկետով

Դատավորը հայտարարեց, որ Արմեն Բիլյանը 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով առաջադրված մեղադրանքում արդարացվեց՝ մեղսագրված  արարքի կատարմանը վերջինս մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով: Նրա նկատմամբ ընտրված խափանամ միջոց կալանավորումը վերացվեց մինչև սույն դատավաճիռը օրինական ուժի մեջ մտնելը, որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը և ազատվեց կալանքից:

Սեդրակ Նազարյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և պատիժ նշանակվեց ազատազրկում 8 տարի 2 ամիս ժամկետով:

Դատավորն ասաց, որ գործի քննությամբ և դատավճիռ կայացնելիս դատարանում հետազոտված ապացույցերի ամբողջությունը բավարար էր գալու այն եզրահանգմանը, որ բոլոր ամբաստանյալներy, ում մեղասագրված են իրենց արարքները, մեղավոր են դրանցում, կատարել են դրանք, հետևաբար կատարած արարքների համար ենթակա են պատժի, բացառությամբ  Արմեն Բիլյանին մեղասագրված սպանության մեղադրանքի:

Մ. Մակյանի խոսքով, դատարանն ապացուցված չհամարեց Բիլյանին մեղսագրված սպանության մեղադրանքը՝ հաշվի առնելով, որ գործով ձեռք բերված ու դատարանում հետազոտված ապացույցները բավարար չէին հաղթահարելու հիմնավոր կասկածից վեր ապացուցողական այն շեմը, որի պարագայում միայն հնարավոր կլիներ այդ մեղադրանքով ևս կայացանել  մեղադրական դատական ակտ:

Անդրադառնալով ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցների հարցին, դատավորն ասաց, որ դատարանը գտավ՝ դրանք պետք է թողնվեն անփոփոխ մինչև այս դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը՝ հաշվի առնելով, որ գործի երկարատև քննությամբ բոլոր ամբաստանյալներն ազատ արձակվելուց հետո դրսևորել են պատշաճ վարքագիծ և կարող են մնալ ազատության մեջ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո նրանք կկրեն այն պատիժները, որոնք դատարանը հրապարակեց:

Մ. Մակյանը հիշեցրեց, որ 2018 թ. ընդունվել է համաներման ակտ, որը կիրառելի էր նաև սույն գործով անցնող ամբաստանյալների նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մեղադրվում էին սպանությունների մեջ, և քանի որ տուժողներն առարկել են, դատարանը չի կարողացել կիրառել համաներման ակտը: Հետագա դատավարական փուլերում՝ վերաքննիչ կամ  վճռաբեկ դատարաններում, մինչև այս գործով դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը, եթե տուժողները փոխեն իրենց դիրքորոշումները, ապա ամբաստանյալների նկատմամբ համաներման ակտը կիրառելի է:

ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում էին մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, քանի որ նրանք նաև մեղադրվում էին սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել էր՝ անձնական երաշխավորությամբ և գրավով:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետևանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:04
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին
Աղբյուր` Panorama.am
12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}