Պետդումայում Փաշինյանին հիշեցնում են Սիրիայում Իսկանդերի հաջողությունների մասին
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի ենթադրաբար չպայթած հրթիռների մասին առնվազն վկայում է նրա անկարողության մասին: Այս մասին РИА Новости-ին ասել է Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի և Սիրիայի խորհրդարանների բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը:
Այսպես է Սալբինը մեկնաբանել Փաշինյանի խոսքերը, որ երբ «Իսկանդերն» օգտագործվել է աշնանային մարտերում Լեռնային Ղարաբաղում, նրա հրթիռները չեն պայթել կամ «պայթել են տաս տոկոսով»: Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս հայտարարությունը:
«Վատ պարողին ոտքերն էլ են խանգարում: Այս ժողովրդական դառը իմաստությունը լավագույնս բնութագրում է Հայաստանի վարչապետի խոսքերը՝ վերջին պատերազմում Իսկանդերների օգտագործման և նրանց «հնացածության» մասին: Պատերազմի և խաղաղության հարցերին ավելի լավ տիրապետող մարդիկ գիտեն որ սա XXI դարի լավագույն ունիվերսալ գործառնական մարտավարական հրթիռային համակարգն է։ «Իսկանդերը» հաստատել է իր բարձր հատկությունները՝ Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմի ընթացքում», - ասել է Սաբլինը։
Նրա կարծիքով, միայն Հայաստանի վարչապետի անգործունակությունը չէ:
«Սորոսական մեթոդները հուսախաբ արեցին Փաշինյանին։ Սա ևս մեկ վկայություն է այն բանի, թե ինչպես փողոցը, խորթ գեղեցիկ կարգախոսների ներքո, թշնամական սցենարով, իր երկիրը կործանող մարդուն բերում է իշխանության: Սրանում համոզվեցին ոչ միայն Հայաստանի քաղաքացիները», - հավելել է պատգամավորը: