Ռուս խաղաղապահները շինանյութով բեռնված չորրորդ շարասյունն են ուղեկցել Արցախի ավտոճանապարհներով
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջեւ, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերին: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Սոցիալական նշանակության օբյեկտների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար, Մարդասիրական արձագանքման կենտրոնի չորրորդ ռուսական շարասյունը, որը բաղկացած է եղել KamAZ մակնիշի 25 ռազմական մեքենայից և ուղեկցող մեքենաներից, ավելի քան 180 տոննա բեռ է տեղափոխել Քարվաճառի շրջան: Բեռի մեջ եղել են էլեկտրական սարքավորումներ, բետոնե կոնստրուկցիաներ և շինանյութ:
ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԻՆ-ը 6 բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ
- ՌԴ ՊՆ․ Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով
- Ռուս խաղաղապահները շինանյութավ բարձած 60 ադրբեջանական բեռնատար են ուղեկցել դեպի Շուշի
- Ռուս խաղաղապահներն ապահովում են տրանսպորտային կապերի անվտանգությունը և բնակիչների վերադարձը Արցախ․ ՌԴ ՊՆ
- Ռուս խաղաղապահներն արդեն ուղեկցել են Արցախ վերադարձած շուրջ 48 840 փախստականի