Այս տղան, որ մի քիչ էլ երկար մնա, ոչ միայն ՌԴ-ի, աշխարհի բոլոր երկրների հետ վատ հարաբերություններ կունենանք. Մանուկյան
«Հայ –ռուսական հարաբերությունները նոր չէ, որ հարվածի տակ են: Կարծում եմ՝ այս տղան, որ մի քիչ էլ երկար մնա, ոչ միայն Ռուսաստանի, աշխարհի բոլոր երկրների հետ մենք վատ հարաբերություններ կունենանք»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» անգործունակության մասին հայտարարության հետ կապված նա նշեց, որ մարդ պետք է լինի իդեոտ կամ իսկապես թշնամին, քանի որ ինքը կտրուկ վատացրեց մեր հարաբերությունները ՌԴ հետ և ինքն այդ զենքից ոչինչ չի հասկանում:
«Ես չեմ հասկանում՝ դա դիտավորյալ արեց հենց Ռուսաստանի դեմ ուղղված, թե իր սովորական ձևն է՝ ինքը մեղավոր չէ, զենքն է մեղավոր: Երևի իր համար նշանակություն ունի, որ այդ զենքը գնվել է Սերժ Սարգսյանի ժամանակ, ուզում է ցույց տալ, որ Սերժ Սարգսյանի ժամանակ գնված զենքը վատն է: Այդպիսի մարդ է ինքը:
2,5 տարի է ես ու շատերն ասում ենք՝ սա օտարի ծրագիր է, նա հետևողականորեն այդ օտարի ծրագիրը կատարում է:
Ինչո՞ւ եք հիմա զարմանում, չեմ հասկանում: Ես ուրիշ բանի վրա եմ զարմանում. զարմանում եմ, որ դարձավ վարչապետ ու զարմանում եմ, որ մինչև հիմա իրեն չենք քշել»,- ասաց Վ. Մանուկյանը:
Ըստ նրա, այդ հայտարարությունից հետո բնական է ՌԴ պետդումայի կոշտ արձագանքը ու միայն դա չի լինի. «Դուք անընդհատ ուզում եք վիրավորել որևէ երկրի, լինի Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, ի՞նչ եք մտածում՝ այդ պետության, ժողովրդի արժանապատվությունը վիրավորեք ու պատասխան չստանա՞ք: Սա ամենամեղմ պատասխանն էր, որ կարող էր լինել։
Ինքը դիմացիններին հիմարի տեղ է դրել: Լուրջ պետությունների ղեկավարներ են, խաղերը շատ լավ հասկանում են: Միտումնավոր ջարդում է այդ հարաբերությունները, դա ջարդվելու է մեր գլխին: Ինչ անձնական օգուտ ունի, ինքը գիտի, բայց այն, որ այդ կուրսն իրականացնելով կրակի տակ է գցում Հայաստանը, միարժեք է: Սա շարունակվելու է:
Այն, ինչ որ կատարվել է արդեն, սարսափելի է, այն, ինչ որ մեզ սպասում է, ավելի սարսափելի է: Կարող է Սյունիքն էլ կորցնենք, ընդհանրապես ժողովուրդը թողնելու է ու հեռանա: Այն, ինչ որ չհաջողվեց հազարավոր տարիների մեր թնամիներին, հիմա կարող է հաջողվել»:
Վ. Մանուկյանն ընդգեծց Նիկոլն անընդհատ ստում է ու ասում հիմարություն:
«Ժողովրդի մի մասը հավատում էր այդ ստին, քաղցր խոսքերին: Իր ամեն ստից կամ հիմարությունից հետո ժողովրդի ավելի փոքր հատված է հավատում իրեն, վերջն այդ հատվածը կդառնա զրո»,- ասաց նա:
Վազգեն Մանուկյանը բնական է համարում նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ժողովրդի արձագանքը. «Ապրի, որ ոտքի կանգնեց, իմ ու այլ քաղաքական գործիչների մեղավորությունն եմ տեսնում, որ չեկանք ու տեր չկանգնեցինք դրան, այդ երկու օրում կարելի էր դրան քշել:
Իսկ ինքն ինչո՞ւ էր գնացել բունկերում թաքնվել: Նույնիսկ ինքն էր հասկանում, թե ինչ պոթռկում կլինի այդ փաստաթղթից հետո: Պատերազմի կեսից երևում էր դավաճանությունը: Դրանից հետո ցանկացած շենք էլ կարելի էր գրավել, ցանկացած բան էլ կարելի էր անել»:
Հարակից հրապարակումներ`
- Yerevan.Today. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
- Նաիրա Կարապետյան. Սա «Իսկանդերի» պատասխանի մի փոքր մասն է
- Պետդումայի պատգամավորը Փաշինյանի հայտարարությունն «Իսկանդերի» մասին բացարձակ սուտ է որակում
- Քանի որ Իսկանդերի թեման գնաց, կասեմ․ Արամ Գաբրելյանովը Օնիկ Գասպարյանի հետ զրույցի մանրամասներ է հրապարակել
- Պետդումայում Փաշինյանին հիշեցնում են Սիրիայում Իսկանդերի հաջողությունների մասին
- Ռուսական մամուլն արձագանքում է Փաշինյանի՝ «Իսկանդերի անգործունակության» մասին հայտարարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան