Տիգրան Աբրահամյան. Ափսոս էր գեներալը, իսկզբանե Փաշինյանի գծած խաղի մեջ չպետք է մտներ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Տիրան Խաչատրյանի՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատվելուն.
«Պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր ներկայացրել, որտեղ նշում էր, թե լրագրողը սխալ է փոխանցել, խեղաթյուրել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի խոսքը, ով «համարձակվել» էր հակադրվել Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի մասին անպատասխանատու հայտարարությանը։
Հետևանքը սպասեցնել չտվեց՝ Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատվեց պաշտոնից։
Մարդուն պաշտոնից հեռացրեցին միայն այն բանի համար, որ գիտակցելով իրավիճակի զավեշտի ու սպառնալիքի հանգամանքը, նշել էր, որ Իսկանդերը խնդիր չի ունեցել՝ հորդորել էր թեմայով չծավալվել։
Ի դեպ, պաշտպանության նախարարն էլ հայտնվեց անհեթեթ վիճակում՝ նախարարությունը հայտարարեց, որ գեներալ Խաչատրյանի խոսքը խեղաթյուրել են, բայց դրան հետևեց վերջինիս ազատումը պաշտոնից։
Ստացվում է՝ չէր խեղաթյուրվել, ուղղակի Պաշտպանության նախարարն ու վարչապետը ինչպես մյուս հարցերով «շունը տիրոջը չի ճանաչում» կարգավիճակում են։
Ափսոս էր գեներալը, իսկզբանե Փաշինյանի գծած խաղի մեջ չպետք է մտներ»։
Հարակից հրապարակումներ`
- Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
- Yerevan.Today. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
- Տիրան Խաչատրյանն ու Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերին փառքով պսակեցին իրենց անունը․ Փաշինյան
- Գնահատականը բարձր է. Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյան