«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ի հայտարարությունը Boeing 737 տիպի օդանավի վերաբերյալ
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել `Boeing 737 տիպի օդանավի վերաբերյալ, որում ասվում է․
«Հայտնում ենք Ձեզ, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության վարձակալած՝ B737-300 (հայկական գրանցում` EK-FAA) օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ Էստոնիայի Հանրապետության Տալլին քաղաքում, որից հետո՝ ս․թ․ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է թռիչք կատարեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան՝ շարունակելու տեխնիկական սպասարկումը։
Ս․թ․ փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։
Այս պահին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից կատարվում է քննություն։
Կատարվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ավիաընկերությունը կտրամադրի ավելի ուշ»։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Ճաղարյան. Հայկական օդանավի առևանգո՞ւմ
- Boeing 777 օդանավի շարժիչը բռնկվել է թռիչքի ժամանակ
- «Fly Armenia Airways»-ի առաջին Boeing 737-400 օդանավը Հայաստանում է