24.02.2021. Կորոնավիրուսի 273 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2993 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: Առողջացել է 188 հիվանդ: Մեկ օրում մահացել է 6 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Փետրվարի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170945 դեպք, որոնցից 162517-ն` առողջացած, 3175-ը` մահվան ելքով: Մահվան ևս 808 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 3983 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4445 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 713194 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 23.02.2021թ. Համավարակից ի վեր Հայաստանում կորոնավիրուսով 3 977 հիվանդ է մահացել
- 22.02.2021. Կորոնավիրուսի 104 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
- 20.02.2021. Կորոնավիրուսի 223 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է
- 19.02.2021. Կորոնավիրուսի 191 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
- 18.02.2021. Կորոնավիրուսի 223 նոր դեպք է գրանցվել, ևս 2 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան