ԱՄՆ դեսպանատուն. Հանդես բերել հանգստություն, առանց բռնության թուլացնել լարվածությունը
ԱՄՆ դեսպանատունը տարածել է հայտարարություն Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին, որտեղ ասված է.
«Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։
Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։
Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին։
Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «վերջ թավիշին», ինչպես նաև սպառնացել էր ձերբակալել քաղաքական հայտարարությունների համար։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը Արա Այվազյանի հետ խոսել է Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին
- ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանում իրավիճակի մասին
- Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան