Ազատության հրապարակից երթով շարժվեցին ԱԺ
Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց՝ պայմանավորվել են, պայքարը հնարավոր է, որ երկար տևի, անհրաժեշտության դեպքում պետք է մնան հրապարակում։
«Մի բան ասեմ, Հանրապետության հրապարակում այս սրիկան հավաքված ժողովրդին ասում է, իբր մենք այդ ժողովրդին ժեխ ենք ասել։ Այս պահին նորից նա փորձում է ժողովրդին տանի բախման, պառակտման, երկիրը տանի ցնցման, պետականությունը՝ կործանման։ Մենք դա թույլ չենք տալու։ Մենք գործ ունենք մեկ մարդու հետ՝ գերագույն գլխավոր խեղկատակ Նիկոլ Փաշինյանի»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Նա առաջարկեց երթով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա՝ ԱԺ շենք, որտեղ նիստ անցկացնելու պայմանավորվածություն կա։
«Կգնանք այնտեղ, մեր պհանաջը կհայտնենք, հետո նորից կվերադառնանք այս հրապարակ։ Դուրս ենք գալիս Մաշտոցի պողոտա, ապա շարժվում Բաղրամյան պողոտա»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. ԶՈւ գլխավոր շտաբի կոչը մեր լույս տղաների պահանջն է
- Կոչ եմ անում «Իմ քայլի» պատգամավորներին՝ դուրս եկեք այդ խմբակցությունից. Վազգեն Մանուկյան
- Սեյրան Օհանյան. Երբ ժողովուրդն ու բանակը միասնական են, անպարտելի են
- Երդվում եմ՝ կյանքում երբևէ թուրքին բան չեմ խնդրել. Յուրի Խաչատուրով
- «Դատախազությունը սանկցիա է նախատեսում, որ զինված խմբերի միջոցով մտնի ՊՆ ու ձերբակալի բանակի գեներալներին»
- Խաչիկ Գալստյան. Մեր պայքարը մոտենում է իր տրամաբանական հանգրվանին
- Գեղամ Մանուկյան. Վճռական պահն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան