Դանակը հասել է ոսկորին, այլևս նահանջի տեղ չկա. ակադեմիկոս Աշոտ Մելքոնյան
«Գիտնականներս գրի ենք առնում պատմությունը, շատ դեպքում չենք մտնում քաղաքականություն: Բայց դանակը հասել է ոսկորին, այլևս նահանջի տեղ չկա»,- ԱԺ դիմաց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:
Նա նշեց, որ փետրվարի 25-ին զորավոր Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է, կարծում է՝ պատահական օր չէ:
«Այսօր շրջադարձ է տեղի ունենալու մեր շարժման մեջ: Մեր ժողովուրդն այնքան բարձր գտնվեց, որ թթու խոսք չասաց հայոց հաղթական բանակի հասցեին, քանի որ բանակը միշտ հաղթել էր:
Այսօր ևս ապացուցեց, որ հայոց բանակը հայ ժողովրդի հետ է, հայ ժողովուրդն էլ հայոց բանակի հետ է:
Մեր փառապանծ գեներալիտետը, բարձրաստիճան սպայական կազմը ցույց տվեց իր իրական դեմքը: Մենք համոզված էինք, որ այս պատերազմում արեցին ամեն ինչ, անհնարինը փորձեցին հնարավոր դարձնել, բայց հազար ու մի քաղաքական պատճառներով մենք տխուր վիճակի եկանք: Բայց դա չի նշանակում, որ մեր բանակի հետ չենք, և մենք վաղը չենք հաղթելու, այսօր չենք հաղթելու»,- ասաց ակադեմիկոսը:
Ա. Մելքոնյան միաժամանակ նշեց. «Հավատացեք՝ Գիտությունների ազգային ակադեմիան իր բոլոր ինստիտուտներով կանգնած է ձեզ կողքին, շատ լավ է հասկանում, որ մեր ժողովորդի գլխին նորից կախվել է թուրքական յաթաղանը:
«Ուրախ եմ, որ այսօր մեր կարգախոսը փոխվեց, այո՝ առանց թուրքի Հայաստանը զտարյուն է դարձել արցախյան շարժման շնորհիվ ու պետք է ազատվի նաև ներքին թուրքից: Մենք դրանում համոզված ենք, քանի որ կանգնել է մեր ժողովուրդը, մեր սփյուռքը: Վերջերս սփյուռքում էի, ամենուր մտահոգ էին Հայաստանի վաղվա օրվա հարցով: Անպայման հաղթելու ենք»։
Նշենք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող հազարավոր քաղաքացիներ գոռում են «Առանց թուրքի Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»։
Հարակից հրապարակումներ`
- Ուզում եմ ընդամենն ասել, որ մեզ բանակ է պետք, եթե այն լինի, ապա ամեն ինչ կլինի. վիրավոր սպա
- Կմնանք ԱԺ մոտ, թող ինքը գա, թելադրենք, ոնց ինքը պետք է հեռանա. Մանուկյան
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- Մենք՝ որպես բժշկական հանրություն, կանգնած ենք մեր ազգի, մեր բանակի կողքին. Չարչյան
- Ազատության հրապարակից երթով շարժվեցին ԱԺ
- Գեղամ Նազարյան. ԶՈւ գլխավոր շտաբի կոչը մեր լույս տղաների պահանջն է
- Կոչ եմ անում «Իմ քայլի» պատգամավորներին՝ դուրս եկեք այդ խմբակցությունից. Վազգեն Մանուկյան
- Սեյրան Օհանյան. Երբ ժողովուրդն ու բանակը միասնական են, անպարտելի են
- Ազատության հրապարակում գուշակեցին՝ էլ ո՞վ է դատապարտել ԶՈւ ԳՇ հայտարարությունը
- Գեղամ Մանուկյան. Հայաստանը ոտքի է կանգնում
- Գեղամ Մանուկյան. Վճռական պահն է
- Ռոբերտ Քոչարյան. Կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին
- «Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը
- Վազգեն Մանուկյան. Ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- Արա Սաղաթելյանի հետ տեսակցություններն արգելելու վերաբերյալ քննիչի որոշումը կբողոքարկվի. Պաշտպան
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան