«Փաշինյանը վարչական ռեսուրսներն օգտագործելով ինչ-որ կազմակերպված խմբեր է դուրս բերել պետությանու ժողովրդի դեմ»
«Գլխավոր շտաբն ընդամենը կոչ է արել, նա գործողության չի դիմել, գործողության է դիմել Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ ակնհայտ է, թե ով է սադրում»,- լրագրողներին հայտնեց քաղաքագետ Արմեն Մինասյանը:
Նա հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները և ուժային կառույցներն ոչ թե համապատասխան արձագանք կտան, այլ կկատարեն իրենց հանձնառությունը և կմնան իրենց առաքելության շրջանակներում և օրինականությանը սատար կանգնելով՝ չեն դառնա կողմ:
«Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ կատեգորիա այլևս չկա՝ կա վարչական ռեսուրս: Որևէ իշխանություն որևէ երկում չունի կողմնակիցներ, այլ ունի վարչական ռեսուրս և դրա միջոցով պետք է կառավարի երկիրը, իսկ Նիկոլ Փաշինյանն այս հարցում ձախողել է և այսօր փորձում է վարչական ռեսուրսներն օգտագործելով ինչ-որ կազմակերպված խմբեր դուրս բերել պետության և ժողովրդի դեմ»,- հայտարարեց քաղաքագետը:
Նա քաղաքացիներին հորդորեց զերծ մնալ նման սադրանքներից, որովհետև հաստատ Փաշինյանի և նրա բարեկամների արյունը չի թափվելու, որն արդեն տեսել են մի անգամ:
Հայտարարելով, որ ցանկացած բռնություն դատապարտելի է՝ Արմեն Մինասյանը շեշտեց, որ եթե լինեն բռնություններ, ապա անպայման տուժելու են հասարակ մարդիկ, ուստի կոչ է անում մնալ տանը, դուրս չգալ և չտրվել սադրանքի, իսկ պետական ծառայողներին կոչ է անում մնալ օրենքով սահմանված իրենց պարտականությունների շրջանակում՝ չզբաղվել քաղաքականությամբ:
Քաղաքագետը նաև դիմեց մասնավոր ընկերությունների աշխատակիցներին՝ հորդորելով չվախենալ աշխատանքը կորցնելու օլիգարխների սպառնալիքներից և դուրս չգալ փողոց ու այս վտանգավոր վիճակում չդառնալ անմեղ զոհ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին