Գեղամ Նազարյան. ԶՈւ գլխավոր շտաբի կոչը մեր լույս տղաների պահանջն է
«Երբ ես առավոտյան կարդացի Զինված ուժերի գլխավոր շտաբի կոչը, որին սպասում էինք առնվազն նոյեմբերի 9-ից, առաջինը, որ մտածեցի այս էր՝ սա մեր լույս տղաների պահանջն է: Սա մեր լույս տղերքի կոչն է, որ եղավ այսօր»,- Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին ասաց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է պատերազմի ժամանակ:
«Ինչ-որ մեկը մեր ժողովրդին ուզում է տանել փորձության, սիրտը նոր «մարտի 1» է ուզո՞ւմ: Դրանից խուսափելու մի տարբերակ կա. մենք բոլորս այսօր պետք է լինենք այստեղ և այնքան մնանք, մինչև այդ տղան, կամ չգիտեմ ինչը հասկանա, որ ինքը Հայաստանում այլևս մի անելիք ունի՝ գնա և նստի այն խցում, որն իր համար նախատեսված է:
Մենք արդեն հաղթել ենք, մնում է ամրագրենք այդ հաղթանակը: Մենք միասնական ենք, քան երբեք»,- նշեց նա:
Գ.Նազարյանը կոչ արեց ԱԳՆ-ին՝ հանդես գալ նմանատիպ կոչով, ինչ կոչով հանդես եկավ ԶՈւ Գլխավոր շտաբը:
«Թուրքիայի ԱԳ նախարարն իր զորակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին: Դուք կողմնորոշվեք՝ այս կողմում եք, թե այն կողմում: Ժամանակ ունեք: Ժամանակ ունեն նրանք, որոնք գնացել են Հանրապետության հրապարակ, որ այդ ողորմելու հավաքին մասնակցեն: Դուք մարդ եք, շրջվեք և եկեք այստեղ:
Ով կանգնի Նիկոլի կողքին, ներծծվելու է նրանով, դառնալու է Նիկոլ իր բոլոր հետևանքներով:
Սիրելի հայրենակիցներ: Այսօր պատմական օր է, Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է, այսօր մեր հաղթանակի սկզբի օրն է: Մենք լավ, հզոր Հայաստան ենք ունենալու, մեր տղերքը հենց այնպես չեն զոհվել»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Թուրքիան բացահայտ խառնվում է մեր ներքին գործերին»
- Կոչ եմ անում «Իմ քայլի» պատգամավորներին՝ դուրս եկեք այդ խմբակցությունից. Վազգեն Մանուկյան
- Երդվում եմ՝ կյանքում երբևէ թուրքին բան չեմ խնդրել. Յուրի Խաչատուրով
- Ազատության հրապարակում գուշակեցին՝ էլ ո՞վ է դատապարտել ԶՈւ ԳՇ հայտարարությունը
- Գեղամ Մանուկյան. Հայաստանը ոտքի է կանգնում
- Չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ. ԶՈւ գլխավոր շտաբ
- «Օրինակ վերցրեք ԶՈւ-ից, անցեք ժողովրդի կողմը». գեներալ-մայորները՝ ոստիկաններին
- Գեղամ Մանուկյան. Վճռական պահն է
- Ռոբերտ Քոչարյան. Կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին
- Այսօր՝ 15:00 բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ Լևոն Քոչարյան
- Նիկոլի սիրտը նոր «Մարտի 1» է ուզում․ Անդրանիկ Թևանյան
- Վազգեն Մանուկյան. Ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ