Մի՛ վարկաբեկեք առանց այն էլ հարվածի տակ գտնվող հայկական բանակը. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է իշխանության քարոզչամեքենայի կողմից ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին վարկաբեկելու փորձերին։
«Իշխանական քարոզչամեքենան այժմ էլ փորձում է վարկաբեկել առանց այն էլ զուսպ և ժուժկալ կյանքով ապրող ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, ինչպես նաև նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ինքս ճանաչելով այդ անձանց՝ հաստատում եմ, որ նրանցից որևէ մեկը բիզնեսով չի զբաղվել երբևէ և չի զբաղվում այժմ, ավելին՝ նրանք եզակի կադրային արհեստավարժ սպաներ են։
Մի՛ վարկաբեկեք առանց այն էլ հարվածի տակ գտնվող հայկական բանակը։ Դրանով ոչ միայն ձեր «չսիրած» գեներալներին եք վնասում, այլ նաև ՀՀ ամբողջ զինված ուժերին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- Ազատության հրապարակում գուշակեցին՝ էլ ո՞վ է դատապարտել ԶՈւ ԳՇ հայտարարությունը
- «Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան