Բեքարյան. Վարչապետ կոչեցյալն ուղղակիորեն սադրում է քաղաքացիական պատերազմ
«Հարգելի ժողովուրդ, մենք այսօր կանգնած ենք աննկարագրելի ծանր իրավիճակի առաջ: Գլխավոր շտաբն իր հայտարարությամբ ուղղակիորեն այս իշխանությանը շանս է տվել դադարեցնելու հայ ժողովրդի ու հայ պետականությունների կործանումը և հեռանալու քաղաքական ճանապարհով»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
Նա նշեց, որ ԳՇ-ն գործողություն չի արել՝ հայտարարել է ու տվել է շանս:
«Երբ վարչապետ կոչեցյալը հայտարարություն է անում՝ փորձելով կողմնակիցներին հավաքել Հանրապետության հրապարակում, ուղղակիորեն սադրում է քաղաքացիական պատերազմ:
Այս երկիրը դավաճանությամբ և Ալիևի ֆեյքով տարել է այնպիսի պարտության, որ այդ պարտության էջն անգամ շուռ չի գալիս: Շարունակվող պարտություն է:
Չգիտեմ՝ որտեղից է այդ կուտակված և հավաքված վրեժը սեփական հայրենիքի և սեփական ժողովրդի նկատմամբ, որ դա չբավարարվեց անգամ Եռաբլուրում պառկած տղաներով, այսօր փորձ է տարվում սեփական երկրի ներսում, տարածքում մտցնել այս վտանգը, որ կարող է հանկարծ լինել արյունահեղություն, բախումներ:
Չտրվել այս սադրանքին, սա արվում է միտումնավոր»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Նա կոչով դիմեց իրավապահներին, բոլոր մարզերի բնակիչներին՝ միասնական լինել ու դադարեցնել, կանգնեցել երկրի կործանումը:
«Սրանք ունակ են այս երկիրը փլատակների վերածել մինչև վերջ»,- ընդգծեց նա:
Կարեն Բեքարյանի խոսքով, ԱԱԾ-ից, ոստիկանությոնից ակնկալվում է հայտարարություն, գլխավոր դատախազից ու դատախազությունից ակնկալվում է հայտարարություն և գործողություն, նախագահից ակնկալվում է հայտարարոթյուն և գործողություն:
«Բոլորից սպասվում է գործողություն»,- նշեց քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին
- Մայր Աթոռ. Քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը
- Փաշինյանն անցավ «Նիկոլ դավաճան» բացականչությունների ներքո
- Դավաճանին աջակցելու ձեր այսօրվա որոշումից է կախված ձեր, ձեր երեխաների ու մեր երկրի ապագան. Միքայել Մինասյան
- Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ ԳՄ
- Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է. Դավիթ Ամալյան
- Կոչ ոստիկանությանը․ Գիտակցեք պատմական հնարավորությունը, չկատարեք պետական դավաճանի դրածո ձեր հանցագործ ղեկավարների հրամանները
- «Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը
- Նիկոլի սիրտը նոր «Մարտի 1» է ուզում․ Անդրանիկ Թևանյան
- Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով. ԲՀԿ
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- Տիգրան Աբրահամյանը՝ Արայիկ Հարությունյանին. Չտրվեք Փաշինյանի սադրանքներին
- «Դավաճան, առանց արյուն ռադ եղիիիի». Քաղաքացիներն արձագանքում են Փաշինյանին
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան