Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ Գործադիր մարմինը տարածել է հայտարարություն, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու իրենց դավադիր ջանքերի շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։
Մեզ բոլորիս ազգային աղետի եզրին հասցրած ոհմակը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր ստոր և դավաճան քայլերի։
Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը։
Կոչ ենք անում.
Մեր անդամներին և համակիրներին այսօր ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում։
Բոլոր հայրենասեր քաղաքացիներին ցուցաբերել բացարձակ զգոնություն եւ քաղաքացիական կամք՝ չտրվելով իշխանության սադրանքներին։
Ուժային կառույցների ղեկավարներին և աշխատակիցներին չկատարել ազգակործան կապիտուլյանտի ապօրինի հրամանները եւ հանուն մեր պետության վաղվա օրվա լինել ժողովրդի կողքին»:
Հարակից հրապարակումներ`
- Դավաճանին աջակցելու ձեր այսօրվա որոշումից է կախված ձեր, ձեր երեխաների ու մեր երկրի ապագան. Միքայել Մինասյան
- Այսօր՝ 15:00 բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ Լևոն Քոչարյան
- Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է. Դավիթ Ամալյան
- Կոչ ոստիկանությանը․ Գիտակցեք պատմական հնարավորությունը, չկատարեք պետական դավաճանի դրածո ձեր հանցագործ ղեկավարների հրամանները
- Նիկոլի սիրտը նոր «Մարտի 1» է ուզում․ Անդրանիկ Թևանյան
- Ղարամյան. Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին՝ համախմբվել բանակի շուրջ
- Վազգեն Մանուկյան. Ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում
- «Դավաճան, առանց արյուն ռադ եղիիիի». Քաղաքացիներն արձագանքում են Փաշինյանին
- Արփինե Հովհաննիսյանը՝ դատախազին ու ԱԱԾ-ին. Ձերբակալեք դրան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան